Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը մեծ տպավորություն թողեց մեր դպրոցի 9-րդ դասարանցիների վրա: Այցը տպավորիչ էր այն առումով, որ երեխաները ծանոթացան արցախյան պատերազմի որոշ հետաքրքիր դրվագների: Ինստիտուտի թանգարանում աշակերտները տեսան Մոնթե Մելքոնյանի զինվորական համազգեստը և վթարված ավտոմեքենայից մի կտոր: Տպավորիչ էր նաև սպարապետի` Վազգեն Սարգսյանի անձնական իրերի ցուցադրությունը: Աշակերտները եղան նաև զինվորական ննջարաններում, բուֆետում և կրակային բաժնում, ծանոթացան ծառայողների առօրյային: Խանդավառվելով` տղաներից շատերը որոշում կայացրեցին շարունակել ուսումը ռազմական ակադեմիայում: