2011 թ. սեպտեմբերի 21-ին ամբողջ հայ ազգը նշեց անկախության 20 ամյակը:Անմասն չմնաց նաև մեր դպրոցը:Սեպտեմբերի 20-ին մեր դահլիճը լեփ լեցուն էր ուսուցիչներով, հյուրերով, աշակերտներով և ծնողներով: Դպրոցում տոն էր` առավոտյան բակում հնչեց Հայաստանի հիմնը, երեխաները զարդարված էին եռագույներով և փուչիկներով, իսկ դասերի ավարտին դահլիճում տեղի ունեցավ միջոցառումը: Միջոցառման սցենարը կազմել էր հայոց լեզվի ուսուցչուհի Ա. Հարությունյանը: տես ավելին>>>
2011թ-ի հունիս-հուլիս ամիսներին թիվ 150 հիմնական դպրոցը մասնակցեց տարածաշրջանային մի ծրագրի, որը անց է կացվում Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում: Ծրագիրը երեխայակենտրոն է: Ծրագիրը դպրոցում անց է կացվում <<Սեյվ դը չիլդրեն>> միջազգային կազմակերպությունը <<Ապագան քոնն է>> հասարակական կազմակերպության հետ համատեղ:
Ծրագրի շրջանակներում աշակերտները ընտրել են իրենց իսկ հուզող մի քանի հիմնախնդիր:
16.09.2011թ-ին մի խումբ աշակերտներ կազմակերպեցին երթ <<Մինչև 18 տարին չլրացած անձանց ծխախոտ չի վաճառվում>> խորագրով: Նրանք այցելեցին սննդի կետեր` հակածխախոտային լոգոներ փակցնելու, վաճառողներին հանձնեցին օրենքը ծխախոտի վերաբերյալ և պահանջեցին, որ հենց իրենց` երեխաներին ծխախոտ չվաճառեն: Ծրագրի գործընթացը շարունակական է: >>>