Ամանորյա տոները մեր դպրոցում շարունակվում էր նաև արձակուրդներից հետո:Այս անգամ բեմահարդակը զարդարել և բեմ էին բարձրացել 4ա դասարանի աշակերտները: Աշակերտները ներկայացրեցին, թե ինչպես են դիմավորում և նշում Ամանորն ու Սուրբ Ծնունդը աշխարհի տարբեր ծայրերում: Ներկայացրեցին նաև տարբեր ազգերի պարեր և ամանորյա երգեր տարբեր լեզուներով: Միջոցառումը կազմակերպել էր 4ա դասարանի դասղեկ Ա. Ղազարյանը: Միջոցառումը ուսուցանող էր, որովհետև խոսվեց բոլոր ազգերի սովորույթների, առանձնահատկությունների մասին: Միջոցառման ավարտից հետո դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը Նանսենյան շքանշանով պարգևատրեց 4ա դասարանի դասղեկ` Ա. Ղազարյանին: Տես ավելին>>>