ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

Խաղ վիկտորինա

4/5/2012

1 Comment

 
Picture
Ապրիլի 5-ին 6ա դասարանի աշխարհագրության  ուսուցչուհի Լ. Պողոսյան կազմակերպել էր դաս` խաղ վիկտորինա:

1 Comment

Կանանց շուրջ է պտտվում Երկիր մոլորակը

4/5/2012

0 Comments

 
Picture
Ապրիլի 5-ին  մեր դպրոցի դահլիճը կրկին զարդարված էր և տոնական: Դահլիճում տեղի ունեեցավ մի գեղեցիկ միջոցառում <<Կանանց շուրջն է պտտվում Երկիր մոլորակը>>  վերնագրով,   որը  ներկայացրեց  8ա դասարանը  իրենց դասղեկի` Ք. Պախուցկայի ղեկավարությամբ: Տոնը նվիրված էր մայրության և գեղեցկության տոնին:

0 Comments

Այբբենարանի տոնը

4/2/2012

1 Comment

 
Picture
  Մարտի 15-ին, նախքան դպրոցի գարնանային արձակուրդները, մեր դպրոցի առաջին դասարանցիների դասղեկնեը կազմակերպել էին միջոցառում`    իրենց առաջին դասագրքին ավարտելու, տառաճանաչ լինելու առթիվ:

1 Comment

Հայի վերջին հանգրվանը

4/2/2012

1 Comment

 
Picture
  Մարտի 6-ին մեր դպրոցի դահլիճը կրկին լեփ լեցուն էր: Այս անգամ բեմահարդակում կանգնած էր 5ա դասարանը` ներկայացնելու <<Հայի վերջին հանգրվանը>> գրական երաժշտական միջոցառումը:
Միջոցառումը կազմակերպել էր 5ա դասարանի դասղեկ` Մ. Գրիգորյանը: Թեման արդիական էր և հուզիչ: Բեմադրությունը պատմում էր մի հայ ընտանիքի մասին, որը պատրաստվում էր մեկնել ԱՄՆ, սակայն ընտանիքի երեխան և պապը դեմ էին որոշմանը... Դահլիճում  տիրում էր քար լռություն, բոլորի աչքերին արցունքներ երևացին: Միջոցառման երգերը հայրենասիրական էին և դահլիճը լցրեցին հայրենասիրական և մարտական ոգով:
   Միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր` ծնողներ, ուսուցիչներ, հուրեր քաղաքապետարանից և սպյուռքի նախարա

1 Comment

Սա խաղ չէ

3/30/2012

0 Comments

 
Picture
 2012թ-ի փետրվարի 28-ին մեր դպրոցը մասնակցեց երեխաների իրավունքներին և մասնակցությանը նվիրված ազգային պատանեկան համաժողովին: Արդեն մեկ տարի է մեր դպրոցը համագործակցում է <<Փրկենք երեխաներին>> և <<Ապագան քոնն է>> կազմակերպությունների կողմից իրականացվող տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության ծրագրին:
  Մեկ տարի է 20 դպրոց Երևանից և 20 դպրոց մարզերից ընդգրկված են այս ծրագրում: Այս համաժողովը  արդյունքների քննարկման համար էր հրավիրված: Սկզբից ներկայացվեց ծրագիրը և երեխաների աշխատանքները: Ապա կազմվեցին չորս աշխատանքային թեմատիկ խմբեր` 1. կրթություն և ժամանց, 2. երեխաների պաշտպանություն, 3. առողջապահություն և շրջակա միջավայր, 4. երեխայի մասնակցություն: Խմբում հրավիրված փորձագետները լսեցին երեխաների առաջարկները, քննարկեցին հետազոտությունների արդյունքները և ձևակերպեցին օրենսդրական փոփոխություններ: 
   Մեր դպրոցը հանդես եկավ հետևյալ առաջարկով`  ծխախոտի մասին օրենքում հատկացնել վերահսկող մարմինը և նրա պարտականությունները:
                                                        

0 Comments

Մայրենիի տոնը 4գ դասարանում

3/29/2012

2 Comments

 
Picture
  Մայրենիի տոնին նվիրված  բաց դաս տեղի ունեցավ 4գ դասարանում, որը կազմակերպել էին դասարանի դասղեկ` Կ. Համբարձումյանը  և հայոց լեզվի ուսուցչուհի` Ա. Գրիգորյանը:

Դասին ներկա էին դպրոցի տնօրեն` Մ. Հայրապետյանը, փոխտնօրենները, ուսուցիչներ, ծնողներ:Դասասենյակը լցված էր հայրենասիրական ոգով, երեխաները ոգևորված էին և մեծ ջանասիրությամբ ներկայացրեցին դասը:

2 Comments

Մայրենիի տոն

3/29/2012

1 Comment

 
Picture
3բ դասարանի պատրաստած այս գողտրիկ միջոցառումը դեռ երկար կմնա բոլորիս սրտերում:Միջոցառումը բովանդակալից էր ու ուսուցանող : Այն պատգամ էր, կարծես, յուրաքանչյուր հայի էլ ավելի սիրել և գնահատել մեր մայրենին: Դարերի ընթացքում մեզ ամուր պահող մեր լեզուն անգին է և ոսկեղենիկ, պետք է անաղարտ պահենք այն ու չպղծենք օտար բառերով: Այդպես, կարծես, մենք մաքուր ենք պահում նաև մեր հոգին և մեր խիղճը:
Միջոցառումը կազմակերպել էր 3բ դասարանի դասղեկ` Ա. Առաքելյանը:


1 Comment

Թումանյանի հետ

3/26/2012

0 Comments

 
Picture
Այս տարի մեր դպրոցը մեծ գրողի ծննդյան տոնը նշեց հունվարի 20-ին: Դպրոցում երրորդ դասաժամը հայտարարվեց Թումանյանական ժամ, I - IX դասարանցիները իրենց ուսուցիչների աջակցությամբ մաս - մաս անդրադարձան գրողի կենսագրական տվյալներին, նրա փայլուն գործերին:Շատ խորն է Թումանյանը, որքան ուսումնասիրում ես այս Մեծ մարդուն, այնքան նա բարձրանում է և' որպես գրող, և' որպես քացղաքացի, և' որպես հայ մարդ: Դպրոցի տնօրենը և փոխտնօրենները մտնելով յուրաքանչյուր դասարան, կարծես տեսան  Ամենայն Հայոց Բանաստեղծին,  զգացին նրա շունչը: Տես նկարներ>>>

0 Comments

Այց ռազմական ինստիտուտ

3/14/2012

3 Comments

 
Picture
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը մեծ տպավորություն թողեց մեր դպրոցի 9-րդ դասարանցիների վրա: Այցը տպավորիչ էր այն առումով, որ երեխաները ծանոթացան արցախյան պատերազմի որոշ հետաքրքիր դրվագների: Ինստիտուտի թանգարանում աշակերտները տեսան Մոնթե Մելքոնյանի զինվորական համազգեստը և վթարված ավտոմեքենայից մի կտոր: Տպավորիչ էր նաև սպարապետի` Վազգեն Սարգսյանի անձնական իրերի ցուցադրությունը: Աշակերտները եղան նաև զինվորական ննջարաններում, բուֆետում և կրակային բաժնում, ծանոթացան ծառայողների առօրյային:  Խանդավառվելով` տղաներից շատերը որոշում կայացրեցին  շարունակել ուսումը           ռազմական ակադեմիայում:

3 Comments

Հայոց բանակի տոնը

2/25/2012

0 Comments

 
Picture
Հունվարի 28-ը մեր բանակի կազմավորման 20-ամյակն է:Քիչ է պատահում, որ բանակը ձևավորվի պատերազմի դաշտում, բայց մեր բանակը, սկսելով կազմավորականներից, ոչ միայն կայացավ Արցախամարտի օրերին, այլև հաղթեց և դարձավ հաղթող բանակ: Հունվարի 28-ին մեր ժողովուրդը նշում է հաղթող բանակի 20 ամյակը:
Հայոց բանակի տոնը մեծ շուքով նշվեց նաև մեր դպրոցում: Դպրոցը վաղուց էր պատրացտվել տոնին, տոնի առթիվ մեծ միջոցառում էր կազմակերպել  8բ դասարանը  իր դասղեկ` Մ. Մայիլյանի գլխավորությամբ:Միջոցառմանը  ներկա էին բազմաթիվ հյուրեր, ուսուցիչներ, ծնողներ:Տես նկարներ>>>

0 Comments
<<Previous
Forward>>
    Picture
    Picture
    Picture
    Picture
Powered by Create your own unique website with customizable templates.