ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

Շնորհավոր տոնդ սիրելի ուսուցիչ

10/10/2012

1 Comment

 
Picture
Այսօր աշխարհի ավելի քան 100 երկրում, այդ թվում` նաեւ Հայաստանում, նշում են Ուսուցչի տոնը:
1994թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հոկտեմբերի 5-ը հռչակվել է ուսուցչի եւ ամբողջ կրթական ոլորտում աշխատողների մասնագիտական օր: Իսկ 2 տարի անց` նույն օրը, ՅՈւՆԵՍԿՕ-ի եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից ընդունվում է ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթը:
  

<<ՈՒՍՈՒՑԻՉ>> – բառ, որը մեզ տանում է դեպի կրթություն ու գիտություն, հոգատարություն, քնքշանք ու սեր է նշանակում մեզ համար…Բառ, որի շնորհիվ մենք դառնում ենք հասարակությանը պիտանի մարդ…


Շնորհավոր Ձեր տոնը, սիրելի ուսուցիչներ: Միշտ ժպտացեք, եղեք առողջ, բարի ու համբերատար, գեղեցիկ ու հմայիչ… Թող երկար լինի Ձեր կյանքը, քանզի Ձեր շնորհիվ է, որ գոյատևում է ազգը: Քանի կան ուսուցիչները` կա նաև ազգը, երկիրն ու հասարակությունը…Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում Երևանի թիվ 139 ավագ դպրոցի ուսուցիչներին,ցանկանալով՝եռանդ, ուժ և համբերություն:

Թանկագին ուսուցիչներ`
Ցանկանում եմ լավն ու բարին
Կյանքի Ձեր մեծ ճանապարհին
Ազատ մնաք վշտի ամպից,
Վարդեր բուրեն միշտ Ձեր ճամփին:
Ցանկանում եմ անամպ երկինք
Ու իղձերի կատարում,
Որ Ձեր դեմքին արևաշող
Չիջնի հոգսի ոչ մի ցող
Ու գարուններ եմ ցանկանում,
Որ գարուններ միշտ ապրեք,
Գարուններով շրջապատվեք,
Որ գարնան պես միշտ ծաղկեք:

1 Comment
Hayden link
3/5/2013 06:32:57 pm

Thank you for submitting this cool story

Reply



Leave a Reply.

Powered by Create your own unique website with customizable templates.