Դեկտեմբերի 2-րդ շաբաթը հայտարարված էր անգլերենի տասնօրյակ: Տասնօրյակի շրջանակներում պատրաստվել էր խաղ-վիկտորինա` նվիրված Մեծ Բրիտանիային: Խաղ-վիկտորինան տեղի ունեցավ 9-րդ դասարանցիների միջև: Վիկտորինայի միջոցով ստուգվեցին աշակերտների գիտելիքները Անգլիայի թագավորական պալատի անդամների մասին, ինչպես նաև տրվեցին աշխարհագրական տեղեկություններ:Նախօրոք կազմվել էր հանձնաժողով, որը գնահատում էր խմբերի պատասխանները: Մրցույթը ուսուցողական էր, հարուստ դիդակտիկ նյութերով:Աշակերտները տալիս էին հստակ պատասխաններ, երևում էր, որ նրանք խորությամբ ուսումնասիրել էին նյութը և վարժ կարողանում էին արտահայտել իրենց մտքերը անգլերենով:
|
|