
Նոյեմբերի 11-21 Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում հայտարարված էր մաթեմատիկայի 10-օրյակ: 10-օրյակի շրջանակներում տեղի ունեցան բաց դասեր տարբեր դասարաններում: Իսկ նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ դաս-միջոցառում <<Տեղեկատվական տեխնոլոգիաներ>> վերնագրով: Դասի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել 2013 թ-ին Մերգելյան ինստիտուտում կազմակերպված թվային տեխնոլոգիայի ցուցահանդեսի նմուշներին: Ընդ որում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումը բերում է այն գաղափարին, որ առանց հզոր մաթեմատիկայի անհնար է հզոր պետականություն: Միջոցառմանը ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը, ինչպես նաև կրթության վարչության պետ Գ. Սողոմոնյանը: