
Սույն թվականի հոկտեմբերի 18-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում իրական տոն էր կազմակերպվել առաջին դասարանցիների համար:Աշակերտները սովորում էին հայոց այբուբենի «Ա» տառը: Այդ իրադարձության առթիվ ներկայացան դաս- միջոցառմամբ՝ նվիրված մեսրոպատառ Ա-ին: Աշակերտները արտասանեցին, առաջարկեցին հանելուկներ,անտառի բնակիչները, արևածաղիկը դիմավորեցին Այբուբենը գլխավորող Ա տառին:Այնուհետև դասերից հետո դպրոցի բակում 1-ին դասարանցիները զբաղվեցին կավճանկարչությամբ, որտեղ նկարեցին Ա տառը և նկարներ, որոնք սկսվում են Ա տառով: