1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամների միջազգային օրը: Օրվա նպատակն է հասարակությանը իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հուզող խնդիրների մասին:
Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում 2003 թվականից միչև օրս իրականացվում է <<Ներառական կրթություն>>` սկզբում <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության հետ, արդյունքում 2004 թ-ից դպրոցը ԿԳՆ-ի կողմից ճանաչվեց <<Ներառական կրթություն>> իրականացնող փորձարարական դպրոց: 2007 թ-ին դպրոցը ճանաչվեց որպես <<Ներառական կրթություն>> ռեսուրս կենտրոն: Դպրոցում գործում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվող <<Մենք բոլորս հավասար ենք>> խումբը, որի կազմում ընդգրկված են դպրոցի ծնողներ, լոգոպեդներ, հոգեբաններ, ուսուցիչներ և աշակերտներ: Դեկտեմբերի 3-ին դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և ծնողների կողմից իրականացվեց միջոցառում հաշմանդամների արժանապատվությունը և իրավունքները պաշտպանելու, նրանց վիճակը բարելավելու և միաժամանակ նրանց հասարակության լիարժեք անդամ դարձնելու ուղղությամբ: