Տեղի ունեցավ «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթի ամփոփման առաջին փուլը:Ս.թ. փետրվարի 18-ին Երևանի թիվ 78 դպրոցում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳ նախարարության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014» մրցույթի մրցանակաբաշխության առաջին փուլը, որի ընթացքում հայտնի դարձան Երևանի այն դպրոցների անունները, որոնց աշխատանքները հայտնվել էին լավագույնների շարքում: Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցը արժանացավ 1-ին տեղը գլխավոր մրցանակին և ստացավ մեկ համակարգիչ: Ակտիվ մասնակցություն ցուցաբերած ևս 14 դպրոցներ ստացան պատվոգրեր և խրախուսական մրցանակներ:
Տեառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տեառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին` Քրիստոսի ծնունդից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տեառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից: Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ:Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկնեվ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: Երևանի Ֆ. Նանսենի հ. 150 հիմնական դպրոցի բակում կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցեցին 6-9 դասարանի աշակերտները: Տեղի ունեցավ խարույկավառություն, որը ավարտվեց երգ ու պարով: Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում այսօր նշեցին Սուրբ Սարգիս զորավարի տոնը :4-րդ դասաժամի առաջին 15 րոպեն ա/խ-ի անդամները այցելեցին դասարանները և ներկայացրեցին, թե ինչ խորհուրդ է իր մեջ կրում Սուրբ Սարգիս տոնը: Աշակերտները միմյանց փոխանցեցին փուչիկներ, բացիկներ, աղի բլիթներ: 9-րդ բ դասարանում ներկայացվեց փոքրիկ դաս-շնորհանդես՝ նվիրված Սուրբ Սարգսի տոնին: Սուրբ Սարգիս զորավարի տոնը շարժական տոն է: Հայաստանում նշվում է Զատիկից 63 օր առաջ: Այս տարի այն պետք է նշվի փետրվարի 15 ին: Սուրբ Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլ ժողովրդական ավանդույթներով: Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Սուրբ Սարգսի տոնին նախորդում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Հունվար ամսին dasaran.am կայքը հայտարարել է ընթերցման օլիմպիադա, որին մասնակցում են Հայաստանի Հանրապետության 1400 դպրոցների 6-րդ դասարանի աշակերտները: Օլիմպիադան անցկացվել է դպրոցական 2 փուլով: Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի դպրոցական փուլին մասնակցել են 21 աշակերտներ, որոնցից երկուսը հաղթող են ճանաչվել և կմասնակցեն համայնքային փուլին: 2014թ. հունվարի 28-ին ՀՀ ազգային բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ դպրոցում կազմակերպվող միջոցառումների շրջանակներում Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի 9-րդ ա դասարանի աշակերտները զինղեկ Հ. Մնացականյանի գլխավորությամբ այելեցին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ: Աշակերտները շրջեցին, ծանոթացան ռազմական ինստիտուտի առօրյային և կենցաղին: : Երևանի Ֆ. Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոցում տոնական տրամադրություն է տիրում: Տոնական տրամադրությունը սկսվել էր դեռ դպրոցի արտաքին տեսքի ձևավորումից: Ձևավորման աշխատանքներին մեծ սիրով ու եռանդով մասնակցեցին ուսուցչները, ծնողները և դպրոցի սաները: Այսօր դպրոցում կրկեսային ներկայացում էր, որը դիտեցին 1-6-րդ դասարանի աշակերտները:Կրկեսային ծրագիրը հետաքրքիր էր և տոնական, որը աշխույժություն և հետաքրքիր պահեր պարգևեց դպրոցի սաներին: |
Archives
July 2014
Categories |