Ապրիլի 25-ին ՀՀ բոլոր դպրոցներում համաժամանակյա հանդիպում էր ոստիկանության աշխատակիցների հետ: Նախաձեռնությունը բխում էր անհրաժեշտությունից: Այսօր երեխան բավականաչափ իրազեկված է կյանքում տեղ գտած բացասական երևույթների մասին: Որպես վաղվա քաղաքացիական հասարակության լիարժեք անդամ` աշակերտն այսօրվանից պետք է ինֆորմացված լինի իր իրավունքների և պարտականությունների մասին: Աշակերտը պետք է զերծ մնա շրջապատի պատահական շփումներից և ազդեցություններից:
Ֆ. Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոցում դասը վարեց ոստիկանը: Նրա վարած դասը համեմված էր կյանքից վերցրած դրվագներով, որոնք երեխաները լսում էին կլանված: Աշակերտները նաև ունեին շատ հարցեր, որոնց սպառիչ պատասխանները ակնկալում էին ստանալ ոստիկանից:
«Ի՞նչպես կարելի է ոստիկան դառնալ, դժվար չէ՞ ոստիկանի աշխատանքը: Ի՞նչ անվանի ոստիկաններ են եղել, որո՞նք են նրանց կյանքի հետաքրքիր իրավիճակները և վերջապես հանցանքի և զանցանքի մասին»:
Դասը վարող ոստիկանը գոհ էր հանդիպման արդյունքից: Նա նշեց, որ իրենք էլ ամեն հանդիպման ժամանակ նկատում են աշակետների մասնակցության ակտիվացումը, հետաքրքրությունների լայն շրջանակը և գրագետ հարցադրումներն ու հայեցի խոսքը:
Անչափ շնորհակալ ենք նման դասի համար: Նման դասերը շատ կարևոր են դեռահաության շրջանը հաղթահարող աշակերտների աշխարհայացքի ձևավորման համար: