ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում

2/18/2014

0 Comments

 
Изображение
Տեղի ունեցավ «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթի ամփոփման առաջին փուլը:Ս.թ. փետրվարի 18-ին Երևանի թիվ 78 դպրոցում տեղի ունեցավ «Dasaran.am» կրթական ծրագրի, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ ԿԳ նախարարության և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կողմից հայտարարված «Դպրոցի արտաքին և ներքին տեսքի ամանորյա ձևավորում 2014» մրցույթի մրցանակաբաշխության առաջին փուլը, որի ընթացքում հայտնի դարձան Երևանի այն դպրոցների անունները, որոնց աշխատանքները հայտնվել էին լավագույնների շարքում: Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցը  արժանացավ 1-ին տեղը  գլխավոր մրցանակին և ստացավ մեկ համակարգիչ: Ակտիվ մասնակցություն ցուցաբերած ևս 14 դպրոցներ ստացան պատվոգրեր և խրախուսական մրցանակներ:

0 Comments

February 14th, 2014

2/14/2014

0 Comments

 
Изображение
Տեառնընդառաջը Հայոց եկեղեցու տոներից է։ Հայոց եկեղեցին, Տեառնընդառաջը տոնում է փետրվարի 13-ին` Քրիստոսի ծնունդից (հունվարի 6) քառասուն օր հետո։ Տեառնընդառաջ նշանակում է «ելնել Տիրոջն ընդառաջ», տարածված է նաև Տերընդեզ, Տըրընդեզ, Տըրընտես, որոնք ծագել են «Տերն ընդ ձեզ» անվանումից: Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն` տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ:Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի 4 ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցուց վերցրած կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկնեվ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
   Երևանի Ֆ. Նանսենի հ. 150 հիմնական դպրոցի բակում կազմակերպվել էր միջոցառում, որին մասնակցեցին 6-9 դասարանի աշակերտները: Տեղի ունեցավ խարույկավառություն, որը ավարտվեց երգ ու պարով:

0 Comments

February 14th, 2014

2/14/2014

0 Comments

 
Изображение
  Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում այսօր նշեցին Սուրբ Սարգիս զորավարի տոնը :4-րդ դասաժամի առաջին 15 րոպեն ա/խ-ի անդամները այցելեցին դասարանները և ներկայացրեցին, թե ինչ խորհուրդ է իր մեջ կրում Սուրբ Սարգիս տոնը: Աշակերտները միմյանց փոխանցեցին փուչիկներ, բացիկներ, աղի բլիթներ: 9-րդ բ դասարանում ներկայացվեց փոքրիկ դաս-շնորհանդես՝ նվիրված  Սուրբ Սարգսի տոնին:
Սուրբ Սարգիս զորավարի  տոնը  շարժական տոն է: Հայաստանում նշվում է Զատիկից 63 օր առաջ: Այս տարի այն պետք է նշվի փետրվարի 15 ին:
Սուրբ Սարգիս զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլ ժողովրդական ավանդույթներով: Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Սուրբ Սարգսի տոնին նախորդում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը:
 

 


0 Comments

Ընթերցման օլիմպիադա

1/30/2014

0 Comments

 
Изображение
 Հունվար ամսին dasaran.am կայքը հայտարարել է ընթերցման օլիմպիադա, որին  մասնակցում են Հայաստանի Հանրապետության 1400 դպրոցների 6-րդ դասարանի աշակերտները:
 Օլիմպիադան անցկացվել է դպրոցական 2 փուլով: Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի դպրոցական փուլին մասնակցել են 21 աշակերտներ, որոնցից երկուսը  հաղթող են ճանաչվել և կմասնակցեն համայնքային փուլին:

0 Comments

9-րդ բ դասարան

1/28/2014

0 Comments

 
0 Comments

Այց ռազմական ինստիտուտ

1/28/2014

0 Comments

 
Изображение
  2014թ. հունվարի 28-ին ՀՀ ազգային բանակի կազմավորման 22-րդ տարեդարձի կապակցությամբ դպրոցում կազմակերպվող միջոցառումների շրջանակներում Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի 9-րդ ա դասարանի աշակերտները զինղեկ Հ. Մնացականյանի գլխավորությամբ այելեցին Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ:
   Աշակերտները շրջեցին, ծանոթացան  ռազմական ինստիտուտի առօրյային և կենցաղին:
:


0 Comments

9-րդ բ դասարան

1/28/2014

0 Comments

 
0 Comments

Դպրոցի արտաքին տեսքի ձևավորում 

1/21/2014

0 Comments

 
0 Comments

Ամանորյա դիմակահանդես

1/8/2014

0 Comments

 
0 Comments

Տոնական տրամադրություն մեր դպրոցում

12/25/2013

0 Comments

 
Изображение
  Երևանի Ֆ. Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոցում տոնական տրամադրություն է տիրում: Տոնական տրամադրությունը սկսվել էր դեռ դպրոցի արտաքին տեսքի ձևավորումից: Ձևավորման աշխատանքներին մեծ սիրով ու եռանդով մասնակցեցին ուսուցչները, ծնողները և դպրոցի սաները:
 Այսօր դպրոցում կրկեսային ներկայացում էր, որը դիտեցին 1-6-րդ դասարանի աշակերտները:Կրկեսային ծրագիրը  հետաքրքիր էր և տոնական, որը աշխույժություն և հետաքրքիր պահեր պարգևեց դպրոցի սաներին:

0 Comments
<<Previous
Forward>>

    Archives

    July 2014
    May 2014
    April 2014
    March 2014
    February 2014
    January 2014
    December 2013
    November 2013
    October 2013
    September 2013

    Categories

    All

Powered by Create your own unique website with customizable templates.