ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմն. դպրոց   

Picture
      
Երևանի Ֆ. Նանսենի անվան հ.150 դպրոցը հիմնադրվել 1970թ. որպես ռուսական դպրոց: Այսօր այն հայկական հիմնական դպրոց է` ռուսերենի խորացված ուսուցմամբ, և ունի 1037 աշակերտ: 2000թ.-ին/ դպրոցն անվանակոչվել է նորվեգացի մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսեի անունով:2003թ.-ից մինչ օրս  դպրոցն իրականացնում է ներառական կրթություն, իսկ    2004-ից ԿԳ նախարարի հրամանով ճանաչվել է ներառական կրթություն իրականացնող փորձարարական դպրոց և վերապատրաստման կենտրոն: 2004թ.-ին ԿԳՆ–ի կողմից դպրոցը ճանաչվել է ուսուցիչների վերապատրաստման կենտրոն  Նոր Նորք Ավան –Առինջ համայնքների դպրոցների ուսուցիչների համար:   Դպրոցը լիովին վերանորոգված է և աշակերտների համար ստեղծված են բարենպաստ պայմաններ: Դասարանները հագեցած են աշակերտական գույքով, ուսումնաօժանդակ, ուսումնամեթոդական նյութերով և դիդակտիկ պարագաներով: Դպրոցում տեղադրված են թեքահարթակներ կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների համար, սանհանգույցները նույնպես հարմարեցված են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտներին: Դպրոցն ունի վերանորոգված սպորտ դահլիճ և բաց սպորտահրապարակ, Նանսենի սրահ և համակարգչային երկու դասասենյակ:​
Դպրոցը համագործակցում է տարբեր կազմակերպությունների հետ: Համագործակցում է <<Փրկենք երեխաներին>> կազմակերպության կողմից կազմակերպած <<Հանուն երեխաների մասնակցության>> ծրագրին, <<Կտակի>>, <<Հույսի կամուրջ>>, <<Քայլ առ քայլ>> կազմակերպությունների, <<Դպրոց կենտրոնների միություն>>  իրավաբանական անձանց 
միության, <<Մանկապատանեկան տուրիզմ>>, <<ԷՌՕԴԾ>>, <<Ջինիշյան հիմնադրամ>>-ի հետ:  Իրականացնում է  ծրագիր  Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հետ համատեղ, որը վերաբերում է անձի՝ մասնավորապես աշակերտի  հոգեբանանական պաշտպանվածության բարձրացմանը, սթրեսային իրավիճակների կանխարգելմանը: Ինչպես նաև շարունակվում են մեր ծրագրերը բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի հետ: Ակտիվ համագործակցում է «Ապագա» հոգեբանական ծառայության կենտրոնի հետ:
Դպրոցում կազմակերպվում են բազմաթիվ և բազմաբովանդակ միջոցառումներ, բաց դասեր, քննարկումներ, նոր տեխնոլոգիաների օգտագործմամբ: Դպրոցն ունի շատ գեղեցիկ ավանդույթ. Ուստարին ավարտել երգի փառատոնով` բոլոր դասարանների մասնակցությամբ:  Տնօրենության կողմից ամփոփվում է տարվա ընթացքում կատարված աշխատանքները և պատվոգրեր ու շնորհակալագրեր են հանձնվում լավագույն աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին:  

Powered by Create your own unique website with customizable templates.