ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

Հրաշագործ քլորոֆիլը

5/1/2012

1 Comment

 
Picture
Ապրիլի 26-ին դահլիճում հավաքվել էին ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ: Հավաքվել էին, որպեսզի դիտեինթե ինչպես են 4-րդ և 5-րդ դասարանի աշակերտները մեղադրում քլորոֆիլին, այնուհետև արդարացնում ու գովերգում նրան: Փոքր խաղի միջոցով երեխաները բացատրեցին, թե որքան կարևոր դեր է խաղում քլորոֆիլը մեր կյանքում:

1 Comment

Դաս մաթեմատիկայից

5/1/2012

0 Comments

 
Picture
Ապրիլի 25-ին 9ա դասարանում    մաթեմատիկայի  ուսուցչուհի Լ. Խալաթյանը  դասը  մի փոքր այլ կերպ անցկացրեց: Այդ օրը երեխաները վարժություններ ու խնդիրներ լուծելու փոխարեն ուսումնասիրեցին մաթեմատիկոցների կյանքն ու գործնեությունը, պատմեցին հետաքրքիր դրվագներ  նրանց կյանքից: Յուրաքանչյուր մաթեմատիկոսի մասին խոսելիս էկրանին ցուցադրվում էր տվյալ  մաթեմատիկոսի նկարը:

0 Comments

Միջոցառում նվիրված Մեծ Եղեռնի օրվան

5/1/2012

2 Comments

 
Picture
Ապրիլի 20-ին մեր դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված  Մեծ Եղեռնի օրվան: Այս անգամ բեմ էին բարձրացել 3գ դասարանը: Չնայած այն բանին, որ նրանք բավականին փոքր էին, մեծ ապրումներով ու հուզմունքով ներկայացրեցին միջոցառումը, որը պատրաստել էր նրանց դասղեկ Ս. Զատիկյանը: Միջոցառմանը ներկա էին հյուրեր, ծնողներ, ուսուցիչներ: Միջոցառման ավարտից հետո ցեղասպանության թանգարանի տնօրենը մեր դպրոցին պարգևատրեց ոսկե շքանշանով: 

2 Comments

0-Ի Դատը

4/24/2012

0 Comments

 
Picture
Ապրիլի 18-ին, մաթեմատիկայի տասնօրյակի շրջանակներում,  5 բ  դասարանը ներկայացրեց դաս-միջոցառում`     <<0-ի դատը>>   վերնագրով: Դասի ժամանակ երեխաները ներկայացրեցին 0-ի դատարկ լինելը, այնուհետև ապացուցեցին, թե որքան կարևոր է նրա  դերը  թվերի կողքին, քանի անգամ է թիվը մեծանում, երբ նրա կողքին հայտնվում է 0-ն:
 Դասը կազմակերպել էր մաթեմատիկայի ուսուցչուհի      Լ. Ղալիջյանը: 
 Դասին ներկա էին նաև դպրոցի տնօրեն`  Մ. Հայրապետյանը և մաթեմատիկայի ուսուցիչներ:

This is your new blog post. Click here and start typing, or drag in elements from the top bar.
0 Comments

Շաբաթօրյակը մեր դպրոցում

4/24/2012

0 Comments

 
Picture
Ապրիլի 14-ին մեր դպրոցում 5-րդ դասաժամից հետո կազմակերպվեց շաբաթօրյակ, որին մասնակցեցին  աշակերտներ, ուսուցիչներ:

0 Comments

Ֆրանկոֆոնիայի օրը մեր դպրոցում

4/24/2012

0 Comments

 
Picture
Հայաստանում  Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում կազմակերպվել էին բազմաթիվ միջոցառումներ, որին մասնակցություն ունեցավ նաև մեր դպրոցը: Ապրիլի 13-ին մեր դպրոցի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ միջոցառում`<<Ճանապարհորդություն դեպի Ֆրանսիա>> վերնագրով:Մեր դպրոցում երկու տարի է ուսուցանվում է ֆրանսերեն և 6-րդ դասարանցիները միջոցառումը ներկայացրեցին ֆրանսերենով 

0 Comments

Դաս սեմինար

4/19/2012

0 Comments

 
Picture
 Ապրիլի  13-ին մեր դպրոցում տեղի ունեցավ սեմինար դաս` նվիրված Ե. Չարենցի 125 ամյակին: Սեմինարը անցկացրեց գրողների միության անդամ, բանաստեղծ Ա. Կարապետյանը, որին մասնակցեցին  գրական խմբակի աշակերտները:

0 Comments

Խաղ վիկտորինա բնագիտական առարկաների շրջանակներում

4/15/2012

2 Comments

 
Picture
  Բնագիտության տասնօրյակի ընթացքում մեր դպրոցում անցկացվեց խաղ-վիկտորինա բնագտական առարկաների շրջանակներում: Խաղ վիկտորինային մասնակցեցին 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները: Այն ներառում էր տրամաբանական հարցեր, հանելուկներ, փորձեր ֆիզիկայից և քիմիայից, բլից հարցեր, տեսանյութեր և բնագիտական խաչբառ: Աշակերտները ոգևորված էին, ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին, որի ընթացքում ցուցադրեցին իրենց գիտելիքները քիմիայից, ֆիզիկայից կենսաբանությունից և աշխարհագրությունից:

2 Comments

JA more then Money

4/13/2012

0 Comments

 
Picture
Հայերեն թարգմանությամբ շրագրի անվանումն է <<Ավելին քան փողը>>: Այն արտադասարանական  ծրագիր է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ իրականանում  է մեր  դպրոցում: Ծրագիրը նախատեսված էտարրական դպրոցի 7-11 տարեկան աշակերտների աշակերտների համար: Այն ներառում է գիտելիքներ տնտեսագիտությունից և գործարարությունից: Դասընթացն աշակերտների շրջանում խթանումէ նորարարական մտածողություն, սեփական դրամը մնօրինելու հմտությունների զարգացմանը` միաժամանակ նպաստելով նրանց մասնագիտական կողմնորոշմանը: Այն նաև գիտելիքներ է հաղորդում դրամ վաստակելու և ծախսելու, դրամը խնայելոի և ուրիշների հետ կիսելու վերաբերյալ:
  Ծրագիրն իրականացվում է HSBS բանկի կամավորների և Հայաստանի <<Պետական Նվաճումներ>. կազմակերպության վերապատրաստված ուսուցիչների կողմից:

0 Comments

Սուրբ Զատիկ

4/11/2012

0 Comments

 
Picture
Քրիստոս հարյավ ի մեռելոց
Օրհնյալ է հարությունը Քրիստոսի…
Սուրբ զատիկի տոնը մեր դպրոցը նշեց մեծ շուքով ու ոգևորությամբ: Ապրիլի 5-ին դահլիճը տոնական զարդարել ու բեմ էր բարձրացել 4գ  դասարանը: Միջոցառումը կազմակերպել էր դասարանի դասղեկ` Ա. Առաքելյանը:


0 Comments
<<Previous
    Picture
    Picture
    Picture
    Picture
Powered by Create your own unique website with customizable templates.