Մայիս ամսից մեր դպրոցը մասնակցում է տարածաշրջանային ծրագրի: Դպրոցում այն անց է կացվում <<Սեյվ դը չիլդրեն>> միջազգային կազմակերպությունը և <<Ապագան քոնն է>> հասարակական կազմակերպությունը: Ծրագրի շրջանակներում աշակերտները սովորում են իրենց իրավունքնրը և պարտականությունները: Երեխաները հենց իրենք բարձրաձայնում են իրենց հուզող խնդիրները և փորձում ինքնուրույն որոշակի լուծում տալ դրանց: Կազմակերպվում են մի շարք հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Երեխաներին սիրով լսում և աջակցում են Նոր Նորք թաղապետարանի իրավաբանական և կոմունալ բաժինների ներկայացուցիչները: Երեխաները արդեն հանդիպել են առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի հետ, կազմակերպել են կլոր սեղան քննարկում <<Բռնությունը երեխաների հանդեպ>> խորագրով: Հանդիպմանը ներկա էին դպրոցի տնօրեն` Մ. Հայրապետյանը, <<Ապագան քոնն է>> հ.կ նախագահ Ն. Սարգսյանը ,մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներ, 198 դպրոցի աշակերտներ և ծնողներ: Մի քանի աշակերտներ եղան ազգային ռադիոյում և ուղիղ եթերով ծավալեցին հետաքրքիր զրույց իրենց հուզող խնդիրների շուրջ:
Աշխատանքները շարունակական են այժմ դպրոցում ստեղծված խմբերը միացել են այս ծրագրի շրջանակներում գործող մյուս դպրոցների խմբերին ու միասին փորձում են լուծել իրենց անհանգստացնող խնդիրները:
Ծրագիրը ուսուցողական է. այն դաստիարակում է ակտիվ քաղաքացի, որը անտարբեր չէ իր շրջապատի հանդեպ: