2012թ-ի փետրվարի 28-ին մեր դպրոցը մասնակցեց երեխաների իրավունքներին և մասնակցությանը նվիրված ազգային պատանեկան համաժողովին: Արդեն մեկ տարի է մեր դպրոցը համագործակցում է <<Փրկենք երեխաներին>> և <<Ապագան քոնն է>> կազմակերպությունների կողմից իրականացվող տարածաշրջանային նախաձեռնություն հանուն երեխաների մասնակցության ծրագրին:
Մեկ տարի է 20 դպրոց Երևանից և 20 դպրոց մարզերից ընդգրկված են այս ծրագրում: Այս համաժողովը արդյունքների քննարկման համար էր հրավիրված: Սկզբից ներկայացվեց ծրագիրը և երեխաների աշխատանքները: Ապա կազմվեցին չորս աշխատանքային թեմատիկ խմբեր` 1. կրթություն և ժամանց, 2. երեխաների պաշտպանություն, 3. առողջապահություն և շրջակա միջավայր, 4. երեխայի մասնակցություն: Խմբում հրավիրված փորձագետները լսեցին երեխաների առաջարկները, քննարկեցին հետազոտությունների արդյունքները և ձևակերպեցին օրենսդրական փոփոխություններ:
Մեր դպրոցը հանդես եկավ հետևյալ առաջարկով` ծխախոտի մասին օրենքում հատկացնել վերահսկող մարմինը և նրա պարտականությունները: