Խաչը շատ կրոններում հանդիսանում է քրիստոնեական խորհրդանիշ և պաշտամունքի առարկա։
Խաչի ձևը առաջացել է հնուց։ Խաչի երկրպագումը տարածում գտավ հին կրոնական հավատալիքների մեջ։ Ժամանակի ընթացքում այն բազմաստված կրոններից անցավ միաստվածներին։
Քրիստոնեությունը ևս յուրացրեց խաչի խորհրդանիշը և այն կապեց Հիսուս Քրիստոսի խաչելության հետ։ Խաչը որպես սուրբ խորհրդանիշ ճանաչում են ուղղափառությունը,կաթոլիկությունը, լյութերականությունը։ Որոշ քրիստոնեական ուղղություններ չեն ընդունում խաչի սրբությունը, օրինակ` բապտիստները, ադվենտիստները և մի շարք այլ բողոքականդավանություններ։
Ապրիլի 28-ին հ. 150 հիմնական դպրոցի աշակերտները մասնակցեցին Սուրբ Սարգիս եկեղեցում կազմակերպված <<Խաչը վեր պահենք>> եկեղեցական տոնակատարությանը: Նոր Նորք համայնքի բոլոր դպրոցների սաների և հասարակական կազմակերպությունների անդամների հետ միասին Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևորական տեր Նորայրի առաջնորդությամբ հ. 150 հիմնական դպրոցի աշակերտները Նոր Նորքի թաղապետարանի բակից երթով շարժվեցին դեպի 5-րդ զանգված` Սուրբ Սարգիս եկեղեցի: Այնտեղ մասնակցեցին կազմակերպված հետաքրքիր և բովանդակալից միջոցառմանը, արտասանեցին տերունական աղոթքը:Տես նկարներ>>>