<<Դասը վարում է ոստիկանը >>: Այսպես էր կոչվում Երևանի ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի համադպրոցական դաս-միջոցառումը:
Այն Հայաստանի Հանրապետության ոստիկանության մտահղացումն էր, որն ինքնատիպ արտահայտություն ստացավ Երևանի ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում: Վերջին տարիներին դպրոցի և ոստիկանության համագործակցությունը էլ ավելի ակներև է դարձել` ի շահ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործի բարելավման:
Դասին մասնակցեցին 9-րդ դասարանի աշակերտները,դպրոցի տնօրենը, ուսուցիչներ: Ոստիկան-աշակերտ երկխոսությունը դասին տվեց անմիջական, պարզ, վստահություն ներշնչող բնույթ: Սովորողները ստացան իրենց հետաքրքրող բազում հարցերի պատասխանները: