Ամանորյա տոները մեր դպրոցում շարունակվում էր նաև արձակուրդներից հետո:Այս անգամ բեմահարդակը զարդարել և բեմ էին բարձրացել 4ա դասարանի աշակերտները: Աշակերտները ներկայացրեցին, թե ինչպես են դիմավորում և նշում Ամանորն ու Սուրբ Ծնունդը աշխարհի տարբեր ծայրերում: Ներկայացրեցին նաև տարբեր ազգերի պարեր և ամանորյա երգեր տարբեր լեզուներով: Միջոցառումը կազմակերպել էր 4ա դասարանի դասղեկ Ա. Ղազարյանը: Միջոցառումը ուսուցանող էր, որովհետև խոսվեց բոլոր ազգերի սովորույթների, առանձնահատկությունների մասին: Միջոցառման ավարտից հետո դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը Նանսենյան շքանշանով պարգևատրեց 4ա դասարանի դասղեկ` Ա. Ղազարյանին: Տես ավելին>>>
Դեկտեմբերի 24-ին 3 գ դասարանոը անցկացրեց դաս միջոցառում` նվիրված Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին: Միջոցառումը կազմակերպել էր 3 գ դասարանի դասղեկ ` Գ. Գասպարյանը: Աշակերտները բեմականորեն ներկայացրեցին Հիսուսի ծնունդը և ծննդյան դարաշրջանը: This is your new blog post. Click here and start typing, or drag in elements from the top bar.
Դեկտեմբերի 21-ին Երևանի հ. 150 հիմն. դպրոցում տեղի ունեցավ ֆոտոլուսանկարների ցուցահանդես, որի հեղինակներն էին դպրոցի աշակերտները: Ցուցահանդեսի վերնագիրն էր <<Մենք բոլորս հավասար ենք>>: Վերնագիրը վերաբերվում էր ներառական կրթության շրջանակներում ներառված աշակերտներին: Լուսանկարներում պատկերված էին ներառական կրթության երեխաները, որոնք իրենց կրթությունը ստսնում են հ. 150 հիմն. դպրոցում: Հաշմանդամների միջազգային միամսյակի կապակցությամբ դեկտեմբերի 14-16 << Ներառական կրթություն>> ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ միջոցառումներ: Միջոցառումները դպրոցում կազմակերպել էին հատուկ կարիք ունեցող երեխաների հետ աշխատող թիմը: Միջոցառման թեմաներն էին` <<ԻՄ երեզանքը>>, <<Զգացմունքների վեճը>>, <<Կ. Չուկովսկի>>, տեղի ունեցավ խաղ վիկտորինա 5ա և 5բ դասարանների միջև, որը կազմված էր բազմաբնույթ տրամաբանական հարցերից: Միջոցառումներից հետո դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը ամանորյա նվերներ հանձնեց <<Ներառական կրթություն>> իրականացնող երեխաներին, այնուհետև Նանսենյան շքանշանով պարգևատրեց 3գ դասարանի Պարսամյան Արսենին, որը փայլուն մասնակցությաուն ցուցաբերեց միջոցառումների ընթացքում: Մեր դպրոցում հայտարարված էր օտար լեզվի տասնօրյակ: Տասնօրյակի շրջանակներում տեղի ունեցան բաց դասեր, համակարգչային դասեր տարբեր դասարաններում, 1 համակարգչային դաս ֆրանսերեն առարկայից 6-րդ դասարանում: Տեղի ունեցավ նաև խաղ-վիկտորինա մրցույթ 8ա և 8բ դասարանների միջև անգլերենից:Խաղի կանոնները այսպիսին էր` թվերի տակ թաքնված էր հարցը,յուրաքանչյուր թիմ ասում մեկ թիվ և հարցը բացվում էր համակարգչի վրա: Կազմվել էր ժյուրիի թիմ, որը գնահատում էր յուրաքանչյուր պատասխանի դիմաց:Դասն անցավ բուռն քննարկումներով, հետաքրքիր և բովանդակալից:Հաղթեց 8ա դասարանը: Շարունակվում է Ֆ. Նանսենի 150 ամյակին նվիրված միջոցառումների շարքը ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ Ֆ. Նանսենի անունը կրող դպրոցում: Ֆ. Նանսենի անվ. հ. 150հիմն. դպրոց էր հյուրընկալվել Նանսենի թոռնուհին:Նրան դիմավորեցին դպրոցի աշակերտները, ուսուցիչները, ծնողները` դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանի գլխավորությամբ:Դպրոցի դահլիճում կազմակերպվել էր մեծ միջոցառում` նվիրված Ֆ. Նանսենի 150 ամյակին, որից հետո հյուրերը այցելեցին Նանսենի ցուցասրահ, եղան Նանսենի անվան պուրակում, հյուրասիրություն, որից հետո դպրոցի տնօրենն հանձնեց հուշանվերներ:Հանդիպումը անցավ ջերմ մթնոլորտում:Տես նկարները>>> This is your new blog post. Click here and start typing, or drag in elements from the top bar.
Քանի որ Հայաստանը Նանսենի սրտում էր, Երևանի սրտում բացվեց մեծ մարդասերի` Ֆ. Նանսենի արձանը: Բացման արաողությանը հրավիրված էին ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը, Նանսենի թոռնուհին, մի շարք այլ պաշտոնյաներ և դեսպաններ:Հրավիրվածների թվում էր նաև Ֆ. Նանսենի անունը կրող դպրոցի աշակերտներ և ուսուցիչներ: This is your new blog post. Click here and start typing, or drag in elements from the top bar.
Մեր դպրոցը մասնակցում է մի շարք ծրագրերի, որոնք օգնում են էլ ավելի հետաքրքիր և բովանդակալից դարձնել մեր դպրոցի սաների առօրյան: 2011թ-ի մարտ ամսից <<Media Edukation>> ընկերությունը <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության հետ մի ծրագիր իրականացրեց դպրոցում, որի արդյունքում, ծրագրում ընդգրկված երեխաները, սովորեցին լրագրություն և բլոգավարություն: |