ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

Շարադրության մրցույթ

3/11/2013

0 Comments

 
Изображение
 2013 թ փետրվարին ՀՀ զինված ուժերի կազմավորման 21 ամյակին նվիրված շարադրության համաքաղաքային մրցույթում <<Նամակ հայ զինվորին>> վերնագրով շարադրության համար 9բ դասարանի աշակերտուհի Արփինե Թադևոսյանը Քաղաքապետարանի կրթության վարչության կողմից  արժանացավ III մրցանակին;
 Մրցանակներն ու պատվոգրերը  հանձնել են Երևանի քաղաքապետարանի շենքում հանդիսավոր արարողության ժամանակ:
  2012 թ.-ի նոյեմբերին <<Երևանն իմ աչքերով>>  շարադրության համաքաղաքային մրցույթում դպրոցի 9բ դասարանի աշակերտ Տիգրան Խաչատրյանը շահեց III մրցանակը:

Picture
0 Comments

Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք

2/26/2013

0 Comments

 
Изображение
Փետրվարի 19-ին մեր  դպրոցի 8-րդ դասարանների աշակերտները /ուսուցչուհի` Ա. Լալազարյան/ Մայրենիի տոնի առթիվ կազմակերպել էին կլոր սեղան:
Քանի որ ՅՈՒՆԵՍԿO-ն  23.04.2012թ-23.04.2013թ-ը հայ գրերի ստեղծման 1600 և գրատպության 500-րդ տարեդարձների կապակցությամբ Երևանը հռչակել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք, ուստի <<Գրից մինչև գիրք>> խորագիրը կրող նյութը  նվիրված էր եռատոնին: Այն աշակերտների շուրթերից հնչեց ազդեցիկ և պարտավորեցնող հնչողությամբ:
Այն սկսվեց  <<Իմ հայրենիքը տեսե"լ ես, ասա'..>> տողերով և  Ոսկեդարից ձգվող մաշտոցյան փառահեղ ուղով հասն մինչ գրատպություն, մինչ մեր օրերը...

0 Comments

Հովհաննես Թումանյան

2/25/2013

0 Comments

 
Picture
 Այս տարի մեր դպրոցը մեծ գրողի ծննդյան տոնը նշեց փետրվարի 20-ին: Դպրոցում երրորդ դասաժամը հայտարարվեց Թումանյանական ժամ, I - IX դասարանցիները իրենց ուսուցիչների աջակցությամբ մաս - մաս անդրադարձան գրողի կենսագրական տվյալներին, նրա փայլուն գործերին: Շատ խորն է Թումանյանը, որքան ուսումնասիրում ես այս Մեծ մարդուն, այնքան նա բարձրանում է և' որպես գրող, և' որպես քացղաքացի, և' որպես հայ մարդ: Դպրոցի տնօրենը և փոխտնօրենները մտնելով յուրաքանչյուր դասարան, կարծես տեսան  Ամենայն Հայոց Բանաստեղծին,  զգացին նրա շունչը:

0 Comments

Հայոց պատմության քառուղիներում

2/5/2013

0 Comments

 
Изображение
  6ա դասարանում պատմության դաս էր: Պատմության  փորձառու ուսուցչուհի Մ. Գրիգորյանը անցկացրեց մի օրինակելի դաս` կիրառելով դասավանդման նոր   մեթոդներ: Դասին ներկա էին նաև սկսնակ ուսուցիչներ, որոնք  փորձում էին դասեր քաղել փորձառու ուսուցչուհու վարած դասից:

0 Comments

Օրինակելի դաս

1/30/2013

0 Comments

 
Изображение
Հունվարի  30-ին տեղի ունեցավ դաս վիկտորինա 6ա դասարանում, որը կազմակերպել էին ռուսաց լեզվի ուսուցիչներ` Ա Չերքեզյանը և Ս. Վերանյանը: Դասը հագեցած էր և բովանդակալից

0 Comments

Շնորհավոր տոնդ Հայո'ց Բանակ

1/28/2013

0 Comments

 
Picture

0 Comments

Գալուստդ բարի, նո'ր տարի

1/1/2013

0 Comments

 
Изображение
     3ա դասարանը կարծես մի նոր ուրախություն ու թարմություն էր բերել դպրոց: Դեկտեմբերի 22-ը լի էր երջանիկ պահերով, քանի որ մանուկների շուրթերով եկել էր ամանորը: Ներկաները գերվել ու պարուրվել էին մանկական զվարթ խնդությամբ: Մեծ, թե փոքր անհամբերությամբ սպասում էին ձմեռ պապի գալուն: Դասարանում կան նաև ներառական կրթությամբ սովորող աշակերտներ: Նրանց ոգևորվածությունը գագաթնակետին էր հասնում, իրենց բարձր տրամադրությամբ վարակել էին իրենց իսկ ծնողներին, հյուրերին, բոլոր ներկաներին:

0 Comments

Մեծ Բրիտանիա

12/18/2012

0 Comments

 
Изображение
 Դեկտեմբերի  2-րդ շաբաթը հայտարարված էր  անգլերենի տասնօրյակ: Տասնօրյակի շրջանակներում  պատրաստվել էր խաղ-վիկտորինա` նվիրված Մեծ Բրիտանիային: Խաղ-վիկտորինան տեղի ունեցավ 9-րդ դասարանցիների միջև: Վիկտորինայի միջոցով ստուգվեցին աշակերտների գիտելիքները Անգլիայի թագավորական պալատի անդամների  մասին, ինչպես նաև տրվեցին աշխարհագրական տեղեկություններ:Նախօրոք կազմվել էր հանձնաժողով, որը գնահատում էր խմբերի պատասխանները: Մրցույթը ուսուցողական էր, հարուստ դիդակտիկ նյութերով:Աշակերտները տալիս էին հստակ պատասխաններ, երևում էր, որ նրանք խորությամբ ուսումնասիրել էին նյութը և վարժ կարողանում էին արտահայտել իրենց մտքերը անգլերենով:

0 Comments

Համաքաղաքային շաբաթօրյակ

11/15/2012

0 Comments

 
0 Comments

Դաս-պրեզենտացիա

11/12/2012

0 Comments

 
Изображение
Նոյեմբերի 11-ին տեղի ունեցավ դաս-պրեզենտացիա` նվիրված Մոսկվայի ազատագրման 400-ամյակին:Դասը ներկայացրեցին 8ա դասարանի աշակերտները, իրենց ուսուցիչ Ա.Չերքեզյանի  ղեկավարությամբ: Դասին ներկա էին հյուրեր  ռուսական կենտրոնից: 

0 Comments
<<Previous
Forward>>
Powered by Create your own unique website with customizable templates.