ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

Վերապատրաստման դասընթացներ

6/13/2013

0 Comments

 
Изображение
  Երևանի Ֆ.Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում անցկացվում են վերապատրաստման դասընթացներ <<Հումանիտար մասնագիտությամբ ուսուցիչներ>> համայնքային մեթոդմիավորում վերնագրով, որի նպատակն է մասնագիտական փոխօգնություն, լավագույն մանկավարժական փորձի տարածում: Վերապատրաստմանը մասնակցում են  հայոց լեզվի և պատմության ուսուցիչները: Տես նկարներ>>>

0 Comments

Պարգևատրում

6/13/2013

0 Comments

 
Изображение
  Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցը համագործակցում է SPAR-ԷՌՕԴԾ միջազգային կրթական ծրագրի հետ: Ծրագիրը հայտարարում է ամենամյա միջազգային մրցույթ: Հայասատանում մրցույթը կազմակերպվում է <<Տապան>> Էկո - ակումբ հասարակական կազմակերպության կողմից, ՀՀ կրթության և գիտության նախարարության հովանու ներքո:
 Կենսաբանության ուսուցչուհի Անահիտ Հարությունյանը մասնակցել է 2012-2013 ուստարվա միջազգային մրցույթին`  ներկայացնելով դաս-շնորհանդես` <<Խնայենք էլեկտրաէներգիան` սկսելով պարզ էներգետիկ լուծումներից>> վերնագրով: Շնորհանդեսը ազգային մրցույթում գրավել է 1-ին տեղը: Ուսուցչուհի Անահիտ Հարությունյանը պարգևատրվել է դիպլոմով:

0 Comments

Այց  Ատոմակայան

6/8/2013

0 Comments

 
Picture
   Հաշվի առնելով ԷՌՕԴԾ-SPARE միջազգային կրթական ծրագրին, Երևանի Ֆ. Նանսենի անվան h. 150 հիմնական դպրոցի բնապահպանության խմբակի ակտիվ մասնակցությունը, ուսուցչուհի Անահիտ Հարությունյանի գլխավորությամբ, աշակերտների բնապահպանական գիտելիքների ամրապնդման նպատակով «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» առարկայի շրջանակներում մայիսի 30-ին Մեծամորի ԱԵԿ-ում անցկացվեց բաց դաս:
     Դասը կազմակերպվել էր «Տապան» էկո-ակումբ հասարակական բնապահպանական կազմակերպության կողմից: Դասի ընթացքում աշակերտները տեղեկացան ատոմակայանի կառուցվածքին, նրա աշխատանքի և էլեկտրաէներիգիայի ստացման   հիմնական սկզբունքներին, շրջակա միջավայրի վրա ազդեցության  դրական և բացասական կողմերին:
    Դասից հետո աշակերտները մասնակցեցին ատոմակայանի հարակից տարածքում ձեռնարկված սանիտարական աշխատանքներին: Այնուհետև ուղևորվեցին Մեծամորի պատմահնագիտական թանգարան: 
    Աշակերտների հանգիստը կազմակերպվեց Ակնա լճի տարածքում: Տեղի ունեցավ նաև բնապահպանական թեմայով մրցույթ-վիկտորինա, որին մասնակցում էին Ապարանի թիվ 2 և Երևանի Ֆ. Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի աշակերտները: Հաղթողները ստացան մրցանակներ: Տես նկարներ>>>


0 Comments

Բնապահպանության  խմբակ

5/24/2013

0 Comments

 
Picture
   Մայիսի 23-ին բնապահպանության խմբակի աշակերտները փխրեցրին և մաքրեցին դպրոցամերձ կանաչապատ տարածքը և ծաղիկները:


0 Comments

Թանգարանների միջազգային օր

5/18/2013

0 Comments

 
Изображение
  Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի 8-րդ դասարանների աշակերտները, Հայաստանում Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում անցկացվող միջոցառումներին ընդառաջ, այցելեցին Երևան քաղաքի պատմության թանգարան:
Աշակերտները եղան թանգարանի բոլոր սրահներում, լսեցին թանգարանի գիտաշխատողների բացատրությունները, նրանց ուղղեցին բազմաբնույթ հարցեր և ստացան սպառիչ պատասխաններ: 


0 Comments

Դասը վարում է ոստիկանը

5/17/2013

0 Comments

 
Изображение
  <<Դասը վարում է ոստիկանը >>: Այսպես էր կոչվում Երևանի ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի համադպրոցական դաս-միջոցառումը: 
Այն Հայաստանի Հանրապետության ոստիկանության մտահղացումն էր, որն ինքնատիպ արտահայտություն ստացավ Երևանի ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում: Վերջին տարիներին դպրոցի և ոստիկանության համագործակցությունը էլ ավելի ակներև է դարձել` ի շահ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործի բարելավման:
 Դասին  մասնակցեցին  9-րդ դասարանի աշակերտները,դպրոցի տնօրենը, ուսուցիչներ: Ոստիկան-աշակերտ երկխոսությունը դասին տվեց անմիջական, պարզ, վստահություն ներշնչող բնույթ:  Սովորողները ստացան իրենց հետաքրքրող բազում հարցերի պատասխանները:

0 Comments

Праздник букваря

5/15/2013

0 Comments

 
Изображение
Մայիսի 15-ին երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտների համար տոն էր: Նրանք տառաճանաչ էին՝ այս անգամ արդեն ռուսերեն լեզվով:Տես նկարները>>>

0 Comments

Սասունցի  Դավիթ

5/15/2013

0 Comments

 
Изображение
  Մայիսի 15-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում տեղի ունեցավ գրական խմբակի միջոցառումը՝ <<Սասունցի Դավիթ>> էպոսը:
  2012թ. դեկտեմբերի 5-ին Փարիզում կայացած  ՅՈՒՆԵՍԿՕ-ի  խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության կողմից  ներկայացված <<Սասնա ծռեր>> էպոսի կատարողական դրսևորումների հայտը: Այն ընդունվեց միաձայն: Այժմ բազմաթիվ  արժեքներից  բացի՝  հայ ժողովուրդը  համաշխարհային  հանրությանը  կներկայանա  իր ավելի  քան 1000-ամյա պատմություն ունեցող <<Սասունցի Դավիթ>> էպոսով: Տես Նկարներ>>>

0 Comments

Հաղթանակի օր

5/9/2013

0 Comments

 
 1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվեց հայոց բերդաքաղաք Շուշին: Փառապանծ հաղթանակից անցել է 21 տարի: Շուշիի ազատագրման ռազմական գործողությունը ղեկավարել է Ինքնապաշտպանության ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը:1992 թվականի մայիսի 8-ին արդեն իսկ կանխորոշվեց Շուշիի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունների ելքը: Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները Շուշիի մատույցներում նպաստավոր դիրք էին գրավել: Նույն օրը երեկոյան հակառակորդին հնարավորություն ընձեռվեց հեռանալ հայոց բերդաքաղաքից:
Հակառակորդը օդային հարձակում իրականացրեց` պայթեցնելու Շուշիում թողնված                                  զինապահեստները, սակայն դա նրան չհաջողվեց: 
    Շուշիի հաղթանակը բեկումնային կետ հանդիսացավ Ղարաբաղյան ազատագրական պատերազմում:
0 Comments

Հրաժեշտ ԱՅԲԲԵՆԱՐԱՆԻՆ

5/9/2013

0 Comments

 
Изображение
  Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի դահլիճը լեցուն են հյուրերով, տատիկներով, պապիկներով:Անհանգիստ են երիտասարդ ծնողները. Ինչպիսին կլինի փոքրիկ I դասարանցիների ելույթը: Եվ ահա փոքրիկ I դասարանցիները ուրախ, գեղեցիկ մեղեդու հնչյունների ներքո հայտնվեցին բեմում: Ամենքը զարմացած են, ախր այս կարճ ժամանակահատվածում ինչքան մեծացան, ինչքան հասունացան այս փոքրիկները: Ահա նրանք ինքնավստահ և զիլ ձայնով արտասանում են, երգում, պարում և գեղեցիկ երկտողերով ու քառատողերով գովերգում հայ գրերը, նրա ստեղծող Մեսրոպ Մաշտոցին: Ինչ լավ է, որ նրանք հասցրել են դառնալ տառաճանաչ, գրաճանաչ, արդեն թվաճանաչ են, գիտեն տրամաբանել և վերլուծություններ կատարել, դատողություններ անել: Փոքրիկների աշակերտական ու բեմական կեցվածքը, ուրախ երգն ու պարը նրբորեն միահյուսվել էին միմյանց՝ բեմը վերածելով մանկական անզուգական մի մոլորակի, որտեղ գույներն այնքան վառ և տաք էին, մանուկների վերլուծությունների ու արժևորումները թոթովախոս էին ու շիտակ՝ հոգուց ծնված: Բովանդակալից, ճաշակով ու գունեղ ձևավորումը միջոցառումը վերածեցին իրական հեքիաթի: Երբ բեմում հնչում էր հայոց այբ-բեն-գիմը խաղաղվում էր հայի հոգու խորքը: ՈՒրեմը հայը կա, նա կրթվում է:Տես նկարները>>>

0 Comments
<<Previous
Powered by Create your own unique website with customizable templates.