ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

Խաղ-վիկտորինա մաթեմատիկա առարկայից

2/25/2015

0 Comments

 
Երևանի Ֆ. Նանսենի անվան հ150 հիմնական դպրոցում փետրվարի 17-27-ը հայտարարված է մաթեմատիկայի տասնօրյակ: Տասնօրյակի շրջանակներում տեղի ունեցավ խաղ-վիկտորինա մաթեմատիկա առարկայից: Մրցույթն անց կացվեց 5-րդ <<ա>> և 5-րդ <<դ>>  դասարանների միջև:
Մրցույթը նպատակ ուներ բարձրացնելու հետաքրքրասիրությունը մաթեմատիկա առարկայի նկատմամբ, ինչպես նաև ավելի զարգացնել տրամաբանությունը: Աշակերտները մեծ պատասխանատվություն, ակտիվություն և հետաքրքություն ցուցաբերեցին: Ակտիվ և առողջ մրցակցության մթնոլորտում միավորների առավելագույն արդյունքով հաղթեց 5-րդ <<ա>> դաարանի  <<Անհաղթներ>> թիմը: Աշակերտները ստացան պատվոգրեր: Պատվոգիր ստացան նաև ակտիվ հանդիսատեսները, որոնք պատասխանեցին հանդիսատեսին ուղված հարցերին:
0 Comments

Մայրենիի օր

2/20/2015

0 Comments

 
Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր»:
Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը:

 5-րդ դ դասարանի մայրենիի ուսուցչուհի Նարինե Փաշայանը  կազմակերպել էր դաս՝ նվիրված  մայրենիի օրվան: Դասաժամը ամբողջությամբ նվիրված էր մայրենի լեզվին: Ուսուցչուհին ներկայացրեց հետաքրքիր փաստեր, տեղեկություններ, իսկ աշակերտները՝  ասույթներ, ոտանավորներ մայրենի լեզվի մասին:Խոսեցին Նաև գիրք նվիրելու խորհրդի մասին:
0 Comments

Գիրք նվիրելու օր

2/20/2015

0 Comments

 
Հայաստանում գիրք նվիրելու օրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և «Գրողների միության» նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ, նշվել է 2008 թվականից: Այս օրը տարբեր երկրներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ` գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին, որով էլ փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը:
Մանկագիր, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը նշել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: «Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր...»,- նշել է Միլիտոնյանը:

 
0 Comments

Հովհաննես Թումանյան

2/19/2015

1 Comment

 
 Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին:
 Ամեն տարի Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում մեծ շուքով են նշում Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան օրը:

 Երևանի Ֆ.Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում փետրվարի 19-ին երրորդ դասաժամը հայտարարված էր Թումանյանական ժամ: I - IX դասարաններում 3-րդ դասաժամին անդրադարձել են գրողի կենսագրական տվյալներին, նրա փայլուն գործերին: Բոլոր դասարաններում ստեղծվել է անկյուններ՝ նվիրված Ամենայն Հայոց Բանաստեղծին: Առաջին դասարանի  աշակերտները դահլիճում դիտել են  Թումանյանի հեքիաթների մուլտֆիլմները:
Շատ խորն է Թումանյանը, որքան ուսումնասիրում ես այս Մեծ մարդուն, այնքան նա բարձրանում է և' որպես գրող, և' որպես քացղաքացի, և' որպես հայ մարդ: Դպրոցի տնօրենը և փոխտնօրենները մտնելով յուրաքանչյուր դասարան, կարծես տեսան  Ամենայն Հայոց Բանաստեղծին,  զգացին նրա շունչը:
 
1 Comment

«Ռուսական արջուկ 2014» և «Մեղու 2014» մրցույթների արդյունքներն ամփոփված են

2/18/2015

0 Comments

 
Ռուսական արջուկ» և "Մեղու" մրցույթների բացառիկ կազմակերպիչ` "Այբ" կրթական հիմնադրամը փետրվարի 18-ին անցկացրեց  մրցանակաբաշխությունը։ Ավանի և Նոր Նորք համայնքի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում, որտեղ այցելեցիին "Այբ" կրթական հիմնադրամի ներկայացուցիչները  և մասնակից դպրոցներին հանձնեցին դպրոցի և մասնակից աշակերտների հավաստագրերը, մրցանակակիր երեխաներին` մրցանակները, իսկ լավագույններին` նաև պատվոգրերը: 


0 Comments

dasaran.am մրցանակաբաշխություն

2/17/2015

0 Comments

 
 Այսօր տեղի ունեցավ «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթի ամփոփումը: Այս տարի հատուկ մրցանակ էր սահմանել “Pepsi” ընկերությունը, որին արժանացավ Երևանի Ֆ.Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցը:Դպրոցի համակարգչային դասասենյակը համալրվեց ևս մեկ համակարգչով:
 Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի տնօրենությունը  և ողջ ուսուցչական անձնակազմը շնորհակալություն է հայտնում “Pepsi” ընկերությանը՝ ի դեմս Արշավիր Մինասարյանի,   կատարած աշխատանքին բարձր գնահատական տալու համար:
0 Comments

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    May 2015
    April 2015
    March 2015
    February 2015
    January 2015
    December 2014
    November 2014
    October 2014
    September 2014

    Categories

    All
    Նորություններ

    Нажмите здесь, чтобы отредактировать..

    RSS Feed

Powered by Create your own unique website with customizable templates.