ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

Ռուսերենի 10-օրյակ

10/17/2014

0 Comments

 
Երևան Ֆ. Նանսենի անվան  հ. 150 հիմնական  դպրոցում հայտարարված էր ռուսերենի 10-օրյակ:
10-օրյակի  հետ զուգահեռ հանրապետությունում հայտարարված էր ռուսերենի 1-ամսյակ`  "Дни русского языка в Армении":
Տասնօրյակի շրջանակներում դպրոցում անցկացվեցին բաց  դասեր, խաղ-վիկտորինաներ, համակարգչային դասեր : 10-ճրյակն ավարտվեց գեղեցիկ միջոցառմամբ:
Դպրոցում  անցկացվեց նաև ռուսական երգի փառատոնը, հաղթող ճանաչված աշակերտները կմասնակցեն «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի մրցույթի քաղաքային  փուլին:
Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցը հայկական դպրոց է ռուսերենի խորացված կրթությամբ և  իր փորձառու և բանիմաց մանկավարժների շնորհիվ միշտ պատվով է ներկայացել արտադպրոցական ռուսական միջոցառումներին, ստացել է բազում մրցանակներ:

Միջոցառում 4ա դասարան

0 Comments

«Ա» տառի հանդիսավոր դաս- միջոցառում

10/16/2014

0 Comments

 
Հոկտեմբերի 17-ին, Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի 1-ին  դասարանի աշակերտները, դասվարներ՝ Անահիտ Առաքելյանի, Աննա Ստեփանյանի, Հայկուհի Կիրակոսյանի, Անի Աղաբեկյանի հետ միասին հանդես եկան «Ա»  տառի հանդիսավոր դաս- միջոցառմամբ: Նրանք ներկայացրեցին, որ 405 թվից մինչ օրս հազարավոր սերունդներ, սովորում են հայոց այբուբենը և Ա տառով մուտք գործում տառերի գանձարան: Ու բացվում է հրաշքների աշխարհը: 
Ուսուցանվեց «Ա» հնչյուն-տառը, ներկայացվեց տիկնիկային, երգերի ներքո ներկայացրեցին «Ա»  տառը:
Երեխաների համար ամենամեծ տոնն էր , փառավոր այբբենարանի առաջին տառի էջն էին բացում: Այսօրվանից իրենցն էր հավետ տառերը սիրուն, ու կյանքի բոլոր ճամփաներում պիտի քայլեն իրար հետ: Գրել, կարդալ, սիրել լեզուն, մեծ Մաշտոցին արժան ու հավատարիմ լինել: Երբեք չդավաճանել, շատ գրքեր կարդալ, որ հասկանան նոր արժեքներ: Քանզի մեսրոպատառ, աստվածատուր այբուբենը մեր դար ու դարեր մաքառել է, երթը պահել մեր աննահանջ: Բազում սերունդներ են սերտել խորհուրդը բազմահանճար, հերթը եկել իրենց է հասել, երդվեցին պահել արժանապատվորեն:
Օրվա խորհրդով համտեսեցին «Ա» տառի բլիթները: Դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը մաղթեցմաղթեց, բարի երթ խորհրդավոր տառերի անսովոր աշխարհում:



1ա

Iգ դասարան

Iբ դասարան

Iդ դասարան

0 Comments

Շախմատի ներդպրոցական մրցույթ

10/16/2014

0 Comments

 
Երևանի Ֆ.Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում անցկացվել է ՀՀ դպրոցականների շախմատի 9-րդ օլիպիադայի ներդպրոցական փուլը:
  Դպրոցը կազմակերպում և անցկացնում է ներդպրոցական մրցումներ՝ դպրոցի հավաքական թիմ ընտրելու նպատակով, որը և կմասնակցի հաջորդ՝ համայնքային փուլին: 
 Ներդպրոցական փուլի հաղթող են ճանաչվել 3 աշակերտներ 8-րդ ա և 4-րդ ա դասարաններից:

0 Comments

Նանսենի անունը կրող այգում

10/11/2014

0 Comments

 
Հոկտեմբերի 11-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում Ֆրիտյոֆ Նանսենի անունը կրող այգում տեղի ունեցավ մեծ մարդասերի անունը կրող թանգարանի, նրա տարածքում նորակառույց եկեղեցու և թանգարանի տարածքում տեղադրված 8 խաչքարերի օծման արարողությունը:Այդ արարողությանը ինչպես նև Էրեբունի Երևան տոնակատարությանը իր մասնակցությունը ունեցավ նաև Ֆ. նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցը:
0 Comments

Շնորհավոր տոնդ սիրելի  ուսուցիչ

10/10/2014

0 Comments

 
0 Comments

Հանդիպում ծնողների հետ

10/7/2014

0 Comments

 

Ֆ. Նանսենի անվան հ.150 հիմնականան դպրոցում հոկտեմբերի երեքին տեղի ունեցավ հերթական հանդիպումը <<ներառական կրթություն>> ծրագրում ներառված աշակերտների ծնողների հետ, որտեղ ներկա  էին դպրոցի տնօրեն` Մ. Հայրապետյանը, փոխտնօրեն` Ա. Սուքիասյանը, Ա. Սահակյանը և  բազմամասնագիտական թիմի անդամները: Ներկայացրվեց ներառական կրթություն ծրագրի  բովանդակությունն ու նպատակը,  բազմամասնագիտական թիմի կողմից կատարված աշխատանքները,   նշվեց ԱՈՒՊ-ների նախապատրաստական աշխատանքների  ժամանակացույցի կազմումը: Ծնողները  հանդես  եկան իրենց  առաջարկություներով:  Արդյունքում  կա  ամուր  համագործակցություն՝ բազմամասնագիտական թիմ, ուսուցիչներ  և ծնողներ:  Ծնողների հետ հանդիպում շարունակական է լինելու:

0 Comments

Էրեբունի - Երևան

10/6/2014

0 Comments

 

 Իբրև դարերից եկած և դարեր վերապրած ստեղծագործություններ, ավանդությունները հաճախ ավելի տոկուն են, քան նույնիսկ գրավոր աղբյուրները: Շատ բան, որ չի մնացել անգամ որձաքարերին դրոշմված արձանագրությունների մեջ, կուլ գնալով տարերքին կամ մարդու ավերիչ ձեռքին, պահպանել է ժողովրդի դիմակայուն հիշողության մեջ և հասել մինչև մեր օրերը: 
 Այդ նպատակով IIIա դասարանը, ծնողների նախաձեռնությամբ, կատարեցին այց «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Աշակերտները ծանոթացան Երևան քաղաքի 2796 տարվա պատմությանը, որը կրել է կազմաթիվ վերելքներ և վայրէջքներ:


0 Comments

Պարգևատրում

10/4/2014

0 Comments

 

Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար և ուսուցչի օրվա կապակցությամբ, Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի տնօրեն Մանիկ Վլադիկի Հայրապետյանը  պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկյա հուշամեդալով:

0 Comments

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    May 2015
    April 2015
    March 2015
    February 2015
    January 2015
    December 2014
    November 2014
    October 2014
    September 2014

    Categories

    All
    Նորություններ

    Нажмите здесь, чтобы отредактировать..

    RSS Feed

Powered by Create your own unique website with customizable templates.