ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

«Երեխաների զարգացման անկյուն»հ. 150 հիմնական  դպրոցում

12/22/2014

0 Comments

 
Երևանի  Ֆ. Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցում բացվել են «Երեխաների զարգացման անկյուններ»։ Երևանի քաղաքապետարանի «Մանկական զարգացման հիմնադրամի», «Beeline» ընկերության համագործակցությամբ կյանքի կոչված ծրագրի նպատակը ներառական կրթության ապահովումն ու զարգացումն է։ 
«Երեխաների զարգացման անկյունները» նախատեսված են ներառական կրթություն ստացող երեխաների վարքային, տրամաբանության, մտավոր զարգացման համար։
 «Այս ձեռնարկումը համայք-մասնավոր հատված համագործակցության հերթական ծրագիրն է, որն այս անգամ իրականացվում է նաև հասարակական կազմակերպության հետ, և հուսով ենք՝ շարունակական է լինելու։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորում է նման ծրագրերի իրականացումը, քանի որ այն, ինչ անհրաժեշտ է երեխաներին, մեր առաջնահերթություններից է»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը։ 
«Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ևս նշել է, որ նախատեսվում է ապահովել ծրագրի շարունակականությունը։
0 Comments

Հովհաննես Շիրազ 100

12/4/2014

0 Comments

 
  Երևրանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի բազմամարդ դահլիճը այս անգամ դիտում էր միջոցառում՝ նվիրված Հովհաննես Շիրազի 100 ամյակին: Միջոցառման հեղինակը հայոց լեզվի ուսուցիչ, գրական խմբակի ղեկավար  Լիլիթ Գրիգորյանն էր, որը  բեմ էր բարձրացրել I-IX  դասարանի այն աշակերտներին, որոնք ընդգրկված էին գրական խմբակում:
Այն մի յուրատեսակ նվեր էր` ձոն` նվիրված Շիրազի ծննդյան 100-ամյակին:
Բեմը դպրոցի համար դարձել է խիստ պահանջ,մի ուրույն հարթակ` մարդկային վեհ հատկանիշների, հայրենասիրության,գեղագիտական զգացումների դաստիրակության: Այս անգամ էլ այն կլանեց աշակերտ, ուսուցիչ, ծնող հանդիսատեսին, տոգորեց նրանց հոգիները պատվախնդրության, նվիրումի, անձնազոհության բարձր գաղափարններով:
 Փոքրիկ բեմադրությունը պատգամ էր` սիրել մայրերին,հայոց հողը,  պահել պահպանել հայոց ոգին, ազգայինը, հայեցին...








0 Comments

Մենք բոլորս հավասար ենք

12/4/2014

0 Comments

 
  1992 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Դեկտեմբերի 3-ը հռչակեց հաշմանդամների միջազգային օր՝ հանրության ուշադրությունը սևեռելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վրա:
2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով:
  2010 թվականին Հայաստանը ստորագրեց և վավերացրեց ՄԱԿ-ի կոնվենցիան, ըստ որի պարտավորություններ ստանձնեց, պայմաններ ստեղծել հաշմանդամների իրավունքների պաշտպանության և հավասար իրավունքներ ստեծելու վերաբերյալ:
  Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի տնօրենությունը և բազմամասնագիտական թիմը դեկտեմբերի 3-ին կազմակերպել էին տոնական միջոցառում՝  նվիրված հաշմանդամների միջազգային օրվան: Միջոցառումը. անցկացվեց <<Բոլորս հավասար ենք>>  խորագրի ներքո: Բեմ էին բարձրացել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտները և ներկայացրեցին մի գեղեցիկ, գողտրիկ միջոցառում: Միջոցառումից հետո երեխաներին անակնկալ էր սպասում,  դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը երեխաներին հյուրասիրեց քաղցրահամ տորթով և անուշահամ մրգերով: Գեղեցիկ  երաժշտությունը և բազմամասնագիտական թիմի հոգատար վերաբերմունքը երեխաների օրը իսկական տոն էին դարձրել...



0 Comments

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    May 2015
    April 2015
    March 2015
    February 2015
    January 2015
    December 2014
    November 2014
    October 2014
    September 2014

    Categories

    All
    Նորություններ

    Нажмите здесь, чтобы отредактировать..

    RSS Feed

Powered by Create your own unique website with customizable templates.