ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

ԵՐԴՎԵԼ ԵՆՔ ԱՊՐԵԼ

4/22/2015

0 Comments

 
Ապրիլի 22-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին:
Աշակերտներն առանձնակի թախիծով ներկայացրեցին կոտորածը, վերապրումն ու նորի արարումը, դատապարտեցին մինչ օրս չպատժված ոճրագործությունը: Աշակերտները բեմականացրեցին հայ վրիժառուներին և նրանց «Նեմեսիս» ծրագիրը: Աշակերտների կատարմամբ հնչեցին «Ադանա», «Մեկուկես միլիոն հայ», «10 միլիոն հայ», «Հիմի էլ լռենք», «Թող հնչե Շեփոր» երգերը և երդվեցին ամուր պահել հայրենի հողը :
Միջոցառումն ուսանելի էր և դաստիարակչական:
0 Comments

Անմոռուկի պատրաստում

4/10/2015

0 Comments

 
0 Comments

Պատասխան նամակ զինվորներից

4/9/2015

0 Comments

 
Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի  աշակերտները, աշակերտական խորհրդի անդամների գլխավորությամբ, Հայոց բանակի  տոնի առթիվ շնորհավորական նամակներ էին ուղարկել  բանակում ծառայող  զինվորվերին: Սակայն չէին սպասում պատասխան նամակների:

Այս անգամ նամակներ էին ուղարկել զինվորները աշակերտներին, որը կրում էր անվանական բնույթ: Զինվորները նամակի մեջ տեղադրել էին շնորհավորական բացիկներ՝ նվիրված կանանց միամսյակին, ինչպես նաև  փոքրիկ խաչ՝ պատրաստված իրենց իսկ ձեռքերով:

Նամակները աշակերտներին հանձնեցին դպրոցի զինղեկ  Հ.Մնացականյանը, տնօրեն  Մ. Հայրապետյանը, ազատամարտիկ Իգոր Սարգսյանը:

0 Comments

Միջոցառում <<Ցեղասպանություն 100>> խորագրով

4/9/2015

0 Comments

 
Ապրիլի 9-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան N150 հիմնական դպրոցի IIIա դասարանը դասվար Էմմա Մանուկյանի գլխավորությամբ  անցկացրեցւ միջոցառում՝ «Ցեղասպանություն 100» խորագրով: Միջոցառմանը ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, տնօրենությունը և ազատամարտիկ Իգոր Սարգսյանը: Աշակերտները հակիրճ խոսեցին հայ ժողովրդի սպանդի պատճառների և հետևանքների մասին: Նրանք իրենց  խոսքերում պատգամեցին «Չհանձնվել, ճանաչել և դատապարտել», իսկ նրանց կատարումով հնչած հայրենասիրական երգերը էլ ավելի ոգեշնչեցին  դահլիճում ներկա գտնվող հյուրերին:Դպրոցականները մեկ անգամ ևս համոզվեցին, որ անցյալի սև օրերը վերապրելով հանդերձ՝ պետք է ուժեղ և միասնական լինել և հարատևել ՝ ի հեճուկս ոսոխի: Միջոցառումն ավարտվեց  դպրոցի բակում աղավնիների վեր բարձրացմամբ՝  ի նշան խաղաղության:

0 Comments

Աղետների ռիսկի նվազեցման ծրագիրը մեր դպրոցում

4/3/2015

0 Comments

 
Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 դպրոցը  <<Սեվ Դը Չիլդրեն>> հասարակական  կազմակերպության նախաձեռնությամբ դպրոցում իրականացրեց ծրագիր << Աղետների ռիսկերի նվազեցումը>> թեմայով: Ծրագրին մասնակցել են 6-9-րդ դասարանների 21 աշակերտներ:

Այս ծրագրի ընթացքում աշակերտները ձեռք բերեցին բազմաթիվ գիտելիքներ և հմտություններ աղետների և դրանց ռիսկերի նվազեցման վերաբերյալ, կարողացան աշխատել թիմերով, սովորեցին, ինչպես պետք է կատարեն հետազոտություններ, իրենց սովորածը փոխանցեցին ընկերներին, համադասարանցիներին և ընտանիքի անդամներին: Միասին գրեցին փոքրիկ սցենար աղետների և դրանց ռիսկերի նվազեցման մասին, համապատասխանաբար պատրաստեցին համակարգչային ցուցադրում և ցուցադրեցին փոքրիկ միջոցառում իրենց համադասարանցիներին, ծնողների և ուսուցիչներին իրազեկման նպատակով:
0 Comments

    Author

    Write something about yourself. No need to be fancy, just an overview.

    Archives

    May 2015
    April 2015
    March 2015
    February 2015
    January 2015
    December 2014
    November 2014
    October 2014
    September 2014

    Categories

    All
    Նորություններ

    Нажмите здесь, чтобы отредактировать..

    RSS Feed

Powered by Create your own unique website with customizable templates.