1. Ֆ. Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի տարեկան աշխատանքային ծրագրերը կազմվում են այնպես, որ դրանցում արտացոլվեն համապատասխան աշխատանքներ, որոնք ուղղված կլինեն սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, սովորողների զարգացմանը, և որոնք կիրականացվեն արդյունավետ կերպով: Այդ ծրագրերում ընդգրկվում են համապատասխան միջոցառումներ, առարկայական դրվածքներ, բաց դասեր, տարբեր տեսակի մրցույթներ, էքսկուրսիաներ, այցելություններ մշակութային օջախներ:
Տարեկան աշխատանքային ծրագրերում ընդգրկվում են մեծ և փոքր օլիմպիադաների անցկացումը դպրոցում բոլոր առարկաներից`աշխատանքները կազմակերպելով այնպես, որ հաղթողներ լինեն և մասնակցեն համայնքային, քաղաքային, հանրապետական փուլերին:
Նախատեսվում է մասնակցություն բարեգործական, սոցիալական ծրագրերին, հետազոտական աշխատանքներին: Ծրագրերում ընդգրկվում են սովորողների և ուսուցիչների առողջության պահպանմանը, սննդի, հանգստի կազմակերպմանն ուղղված համապատասխան աշխատանքներ:
Նախատեսվում են համապատասխան աշխատանքներ` ուղղված շրջանավարտների մասնագիտական կողմնորոշմանը, կրթությունը շարունակելուն: Սովորողները ներգրավվում են դպրոցի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին: Նախատեսվում է կազմել հատուկ հանձնաժողով սոցիոլապես անապահով ընտանիքների երեխաներին և պարտուսից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և ուսումնառության մեջ ընդգրկելու համար:
2. Պետական ավարտական քննություններից << 18 >> , << 19 >> և <<20>> գնահատականներ են ստացել 49 աշակերտ - 43%:
Պետական միասնական քննություններից` 9 աշակերտ - 32%:
3. Ավարտական քննություններից անբավարար գնահատականներ ստացողներ չկան;
4. Հանրակրթական ծրագրերի երկրորդ աստիճանն ավարտած և ամփոփիչ ատեստավորման արդյունքում վկայականներ են ստացել 55 աշակերտ - 100%:
5. << Գերազանցության >> նշումով հիմնական կրթության վկայականներ են ստացել 3 աշակերտ - 6%:
3. << Գերազանցության >> մեդալակիրներ չկան:
4. Հանրակրթական ծրագրերի երրորդ աստիճանն ավարտած և ամփոփիչ ատեստավորման արդյունքում ատեստատներ են ստացել 23 աշակերտ - 100%:
5. Դպրոցի բազմաթիվ աշակերտներ մասնակցել են համայնքային, մարզային, հանրապետական, միջազգային , մրցույթների:
Միջազգային << Իթվինինգ >>, <<Կենգուրու >>, << Արջուկ>> - 79 աշակերտ, 10 ուսուցիչ:
Հանրապետական - << Երևանի գավաթ>>, <<Բանավեճ>>, << Սպորտային մրցույթներ >> 6 սպորտաձև, << Գիր օրհնության>> - 182 աշակերտ, 28 ուսուցիչ:
Համայնքային - << Ինտելեկտուալ փառատոն >>, << Ինտելեկտուալ խաղ>>, << Ռուսական երաժշտության օր >>, <<Ասմունքի մրցույթ>>, <<Սպորտային մրցույթներ>>, Բարեգործական համերգ` նվիրված Հաղթանակի օրվան – 118 աշակերտ, 11 ուսուցիչ:
6. Հետազոտական, ստեղծագործական աշխատանքների մասնակցել են 54 աշակերտ - 13%:
8. Ուստարվա ընթացքում սովորողների կողմից դրսևորվել է բավարար վարքագիծ, գրավոր նկատողություններ և իրավախախտումներ չեն եղել:
9.Արտադասարանական աշխատանքներին (շաբաթօրյա միջոցառումներ և այլն), մասնակցել են բոլոր աշակերտները 100%:
10. Արտադպրոցական կրթության մասնակցել են 118 աշակերտ - 26%:
11. Սոցիալական բարեգործական ծրագրերին մասնակցել են 128 աշակերտ - 28%:
12. Շախմատի օլիմպիադային մասնակցել են 4 աշակերտ:
13. 4-րդ դասարանում սովորող աշակերտները ցուցաբերել են 100% - 57%:
14. Դպրոցի մեծաթիվ աշակերտներ ինքնուրույն սովորում են դասերը, օգտվում են տարբեր առարկաների հետ կապված գրականությունից, հանրագիտարաններից, համացանցից: Այս ամենի շնորհիվ ստանում են բարձր և գերազանց գնահատականներ, մասնակցում են տարբեր մրցույթների և բանավեճերի:
15. Դպրոցում կազմակերպվում են բազմաթիվ և բազմապիսի մրցույթներ տարբեր առարկաներից, մեծ և փոքր օլիմպիադաներ, ստեղծագործական կոնֆերանսներ, միջոցառումներ:
16. Դպրոցի ուսուցիչների, տնօրինությոն ջանքերով հաճախ են կազմակերպվում տարբեր տեսակի այցելություններ մշակութային օջախներ: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում 3 – 5 այցելություն:
17. Ներքին գնահատման հաշվետվության քննարկման արդյունքում հաստատությունը ընդունեց համապատասխան որոշումներ`
· Ատեստավորված ուսուցիչների մասնակցություն տարրակարգի ձեռքբերման մրցույթներին:
· Հետազոտական և ստեղծագործական աշխատանքների պլանավորում և աշակերտների ընդգրկում այդ աշխատանքներում:
18. Սովորողների և ուսուցիչների առողջության և պահպանման գործում մեծ է դպրոցի ղեկավարության, վարչական աշխատողների, բուժքրոջ, բուֆետապանի դերը: Որպեսզի նպատակային աշխատանքներ տարվեն բոլորի սննդի և հանգստի կազմակերպման համար, բուժքույրը հետևում է բուֆետի, սանհանգույցների մաքրությանը, դպրոցը ստանում է համապատասխան սնունդ` հետևելով որակին և ժամկետներին: Ներառական կրթության աշակերտները ստանում են անհատական սնունդ, որի վերահսկողությունը կատարվում է խմբի աշխատակիցների կողմից:
Ազատ խամանակ ուսուցիչները, ինչպես նաև դասերից հետո աշակերտները հանգստանում են սպորտային դահլիճում` զբաղվելով տարբեր խաղերով:
19. Դպրոցում կատարվող ցանկացած աշխատանքի ակտիվ մասնակցում և իրենց ավանդն են բերում թե՛ ուսումնական հաստատության խորհուրդը, թե՛ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները:
Ծնողական խորհուրդը ուշադրության կենտրոնում է պահում դժվար դաստիարակվող, չառաջադիմող սովորողներին, այցելություններ է կազմակերպում այդ սովորողների տներ: Համագործակցելով դպրոցի տնօրինության հետ` հետևում է դպրոցի սանիտարական վիճակին հրավիրում է ընդհանուր ծնողական ժողովներ, հարկ եղած դեպքում տնօրենի և մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում իր առաջարկները: Մասնակցում է ծնողազուրկ, սոցիալապես անապահով կամ ներառական կրթություն ստացող երեխաներին հնարավորության սահմաններում նյութական օգնություն ցույց տալու գործին:
20. Աշակերտական խորհուրդը դպրոցում կատարվող միջոցառումնրի հիմնական կազմակերպիչը և մասնակիցն է: Հետևում է դպրոցական հերթապահություններին, սովորողների շրջանում իրականացվող կրթադաստիարակչական աշխատանքներին մասնակցում է դպրոցի կառավարման աշխատանքներին:
Դպրոցում կատարվող բոլոր աշխատանքները վերահսկվում, ուսումնական հարցերի հետ կապված որոշումներ է ընդունում և ներկայացնում մանկավարժական խորհուրդ:
21. Դպրոցում աշխատում են ուսուցիչներ, որոնց մասնագիտական պատրաստվածությունը համապատասխանում է դպրոցին ներկայացվող պահանջներին: Գրեթե բոլոր ուուցիչները մասնակցել են նոր մեթոդներով ուսուցման հետ կապված տարբեր սեմինարների:Այդ աշխատանքների հիմնական նպատակը կրթության որակի բարձրացումն է: Յուրաքանչյուր ուսուցիչ աշխատում է յուրովի հետաքրքիր և բովանդակալից դարձնել իր դասերը: Դպրոցի ուսուցիչների մոտ 80% ատեստավորվել են:
22.Ուսուցիչների մասնակցությունը <<Տարվա լավագույն ուսուցիչ>> կամ այլ մրցույթների չկան:
23. Ունենք որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչ:
24. Որպեսզի ուսուցման համար ստեղծվեն նպաստավոր պայմաններ, դպրոցը ունի հարուստ նյութատեխնիկական բազա, ունի 2 համակարգչային սենյակ, որոնք հագեցած են բարձրակարգ համակարգչային տեխնիկայով, ունի էլեկտրոնային գրատախտակ, ինտերնետ կապ և բոլորը օգտվում են համացանցից: Ունի նաև քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիա, գրադարան, ընթերցասրահ, ստանում են անհրաժեծտ մեթոդական նյութեր, գրականություն տարբեր առարկաների համար:Գործում է ռազմագիտության սենյակ:
25. Դպրոցի համար նախատեսված զենքերը գտնվում են համապատասխան սենյակում, ապահովված է անհրաժեշտ հսկողություն: Անհրաժեշտ հսկողություն է սահմանվում նաև քիմիական նյութերի, ֆիզիկայի սարքավորումների, համակարգչային սենյակների նկատմամբ: Տեղադրված է և գործում է հակահրդեհային համակարգ:
26. Դպրոցն ունի համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնցից օգտվում են և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները: Այդ տեխնոլոգիաներով անցկացվում են միջոցառումներ, ինֆորմատիկայի դասերը անցկացվում են այդ սենյակներում:
27. Դպրոցի ֆինանսավորումը կատարվում է ՀՀ հանրապետական բյուջեից ըստ աշակերտների թվաանակի:
Դպրոցի ֆինանսավորման հիմնական աղբյուրը ՀՀ պետ. բյուջեն է , արտաբյուջետային միջոցներ գոյանում են հիմնականում տարածքի վարձակալությունից, դրամաշնորհներից: Տարեկան եկամուտների և ծախսերի նախահաշիվը հաստավում է ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Տարեվերջին կապված աշակերտների թվաքանակի փոփոխության հետ, դպրոցը ՀՀ ԿԳ նախարարության հաստատմանն է ներկայացնում տարեկան ճշտված նախահաշիվը: Դպրոցի նախահաշիվը, տարիֆիկացիան և հաստիքացուցակը սկզբնական հավանականությանն են արժանանում դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի` դպրոցի խորհրդի կողմից, այնուհետև ներկայացվում են վերադասի հաստատմանը: Դպրոցի կառավարման խորհուրդը քննարկում է վերոհիշյալ ֆինանսական փաստաթղթերը, ներկայացնում է առաջարկներ, դիտողություններ, լսում է դպրոցի տնօրենին, հաշվապահին, որից հետո լրամշակված նախահաշիվը, հաստիքացուցակը և տարիֆիկացիան վերջնական ներկայացվում են վերադասի հաստատմանը:
28 . Վերջին տարիների ընթացքում դպրոցի բոլոր ուսուցիչները մասնակցել են տարբեր ծրագրերի շրջանակներում կազմակերպված սեմինարների, որոնց նպատակը ուսուցիչներին ուսուցման արդիական մեթոդներին ծանոթացնելն է: Նոր մեթոդներով ուսուցման հիմնական նպատակը աշակերտակենտրոն մոտեցումն է, աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացումը: Դպրոցում ներդաշնակորեն համադրվում են ուսուցման ավանդական և արդիական մեթոդները:
29. Դպրոցում հաճախ կազմակերպվում են հանդիպումներ, զրույցներ, որոնք օգնում են շրջանավարտներին մասնագիտական կողմնորոշման հարցում, կրթությունը շարունակելու, նպատակային կրթություն ստանալու հարցում:
30. Դպրոցի սովորողները գործուն մասնակցություն ցուցաբերում կրթական բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում, ներգրավվում են տարբեր ծրագրերում: Մասնակցում են համայնքում կազմակերպված շաբաթօրյակներին, << Իթվինինգ>> ծրագրի շրջանակներում մասնակցել են ծառատունկին: Սովորողները մաքրում են դպրոցի բակը, հնարավորության չափով կանաչապատում տարածքը: Աշակերտական խորհուրդը մասնակցում է գույքի վերանորոգման, գրքերի նորմալ վիճակի պահպանման աշխատանքներին:
31.Տարիներ շարունակ մի քանի մանկավարժներից կազմված հանձնաժողովի անդամները շրջում են համայնքում`դպրոցահասակ երեխաներին հայտնաբերելու նպատակով, որոնք չեն հաճախում հանրակրթական դպրոցներ: Ինչպես նաև տեղեկություններ հավաքելու նրանց ընտանեկան վիճակի մասին. աշխատանքներ են իրականացվում այդպիսի երխաներին դպրոց բերելու համար:
32. Երևանի Ֆ.Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոցում գործում է <<Ներառական կրթություն>> ծրագիրը, որտեղ ընդգրկված են աշակերտ: <<Ներառական կրթություն>> ծրագրում ընդգրկված աշակերտների հետ աշխատանքներ են տանում բ/մ թիմի անդամները` հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ, դաստիարակ, սոց. մանկավաժ: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքնչյուր երեխայի համար կազմվում է անհատական ուսումնական պլան բ/մ թիմի, դասղեկի, ծնողի համագործակցությամբ: Աշակերտների հետ, ովքեր ընդգրկված են մտավոր հետամնացություն, հոգեբանական զարգացման խնդիրներ, հենաշարժական համակարգի խանգարումներ, տեսողության, խոսքի, վարքի և հուզակամային ոլորտի խանգարումներով, իրականացվում են անհատական և խմբային աշխատանքներ բ/մ թիմի կողմից:
Բ/մ թիմը դպրոցի աշակերտների հետ կազմակերպում է միջոցառումներ և սեմինարներ արդի թեմաներով:
Տարվա ընթացքում և վերջում իրականացվում է ԱՈւՊ- ների վերանայում և գնահատում:
33.Դպրոցը ջանքեր է գործադրում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների անվճար դասագրքերով ապահովելու, ներառական կրթության երեխաներին անվճար սնունդ և ճանապարհածախս ապահովելուն:
Տարիներ շարունակ դպրոցի ուսուցիչները և աշակերտները մասնակցել են սեռային ( գենդերային ) հավասարության ապահովմանը նվիրված սեմինարների և կոնֆերանսների, դասղեկի ժամերի ընթացքում անդրադառնում են այդ երևույթին: Նման խնդիր չկան:
34.Մեր հանրապետությունում ապրող դպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա` անկախ նրա ազգությունից, ռասսայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, իրավունք ունի սովորելու դպրոցում:
Մեր դպրոցը բացառություն չէ, երբեք ոչ մի խոչընդոտ չի առաջանում , և ցանկացած դիմում դրական լուծում է ստանում:
35.Դպրոցը մշակում և ընդունում է կանոնադրություն, որը լիովին համապատասխանում է կրթության բնագավառըկարգավորողօրենսդրությանպահանջներին:
36. Մեր դպրոցին հատկացված շենքը վերանորոգման տարբեր փուլեր է անցել տարբեր ծրագրերի միջոցով : Յուրաքանչյուր դասարան աշխատում է պահպանել իրեն հատկացված գույքը, անհրաժեշտության դեպքում կատարել վերանորոգչական աշխատանքներ: Աշակերտների համար սահմանվում են ներքին կարգապահական կանոններ, որոնք նպատաուղղված են շենքի և գույքի խնամքով պահպանմանը:
37. Կիրառված կարգապահական տույժեր և խրախուսանքներ չկան:
42.Պետության կողմից ընդունված օրենսդրության համաձայն դպրոցը իրականացնում է ուսուցիչների աշխատանքի ընդունում, աշխատանքից ազատում, կենսաթոշակների նշանակում` պահպանելով գործընթացի օրինականությունը:
43.Դպրոցը տնօրենի ղեկավարությամբ անվերապահորեն կատարում է հանրակրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները:
Հանրակրթության մասին ՀՀ օրենսդրություն
1. Հանրակրթության բնագավառը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, <<Կրթության մասին>>, << Նախադպրոցական կրթության մասին>>, <<Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին>>, << Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>, ՀՀ օրենքներով, սույն օրենքով, ոլորտը կարգավորող այլ օրենքներով և իրական ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
44. Ամեն տարի տեսչության կողմից կատարվում են փաստաթղթային ստուգումներ` աշակերտների շարժ, հրամանագրքեր և այլն: Արդյունքները բավարար են : Դպրոցում քաղաքապետարանի կողմից անցկացվել են ստուգում ( աուդիտ ) , որի արդյունքում դպրոցը արժանացել է բարձր գնահատականի:
45. Ուսումնական հաստատությունը տարբեր հանձնարարականներ է ստանում նախարարության և այլ գերատեսչությունների կողմից, դպրոցում պահպանվում են համապատասխան փաստաթղթեր: Հանձնարարականների կատարողականը բավարար է բավարար է. առկա են բոլոր հրամանագրքեր , շարժմատյան, փաստաթղթային փաթեթներ:
46. Հաստատությունում առկա են պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերը, պահպանվում է դրանց վարման կարգը: Բոլոր փաստաթղթերը համապատասխանում են օրենքով նախատեսված կարգին:Վարման կարգը անմիջականորեն ստուգվում և վերահսկվում է տնօրենի կողմից: