Հոկտեմբերի 17-ին, Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի 1-ին դասարանի աշակերտները, դասվարներ՝ Անահիտ Առաքելյանի, Աննա Ստեփանյանի, Հայկուհի Կիրակոսյանի, Անի Աղաբեկյանի հետ միասին հանդես եկան «Ա» տառի հանդիսավոր դաս- միջոցառմամբ: Նրանք ներկայացրեցին, որ 405 թվից մինչ օրս հազարավոր սերունդներ, սովորում են հայոց այբուբենը և Ա տառով մուտք գործում տառերի գանձարան: Ու բացվում է հրաշքների աշխարհը:
Ուսուցանվեց «Ա» հնչյուն-տառը, ներկայացվեց տիկնիկային, երգերի ներքո ներկայացրեցին «Ա» տառը:
Երեխաների համար ամենամեծ տոնն էր , փառավոր այբբենարանի առաջին տառի էջն էին բացում: Այսօրվանից իրենցն էր հավետ տառերը սիրուն, ու կյանքի բոլոր ճամփաներում պիտի քայլեն իրար հետ: Գրել, կարդալ, սիրել լեզուն, մեծ Մաշտոցին արժան ու հավատարիմ լինել: Երբեք չդավաճանել, շատ գրքեր կարդալ, որ հասկանան նոր արժեքներ: Քանզի մեսրոպատառ, աստվածատուր այբուբենը մեր դար ու դարեր մաքառել է, երթը պահել մեր աննահանջ: Բազում սերունդներ են սերտել խորհուրդը բազմահանճար, հերթը եկել իրենց է հասել, երդվեցին պահել արժանապատվորեն:
Օրվա խորհրդով համտեսեցին «Ա» տառի բլիթները: Դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը մաղթեցմաղթեց, բարի երթ խորհրդավոր տառերի անսովոր աշխարհում: