1992 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան Դեկտեմբերի 3-ը հռչակեց հաշմանդամների միջազգային օր՝ հանրության ուշադրությունը սևեռելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վրա:
2006-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: 2008թվականի փետրվարին Հայաստանում ստեղծվեց հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողով:
2010 թվականին Հայաստանը ստորագրեց և վավերացրեց ՄԱԿ-ի կոնվենցիան, ըստ որի պարտավորություններ ստանձնեց, պայմաններ ստեղծել հաշմանդամների իրավունքների պաշտպանության և հավասար իրավունքներ ստեծելու վերաբերյալ:
Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի տնօրենությունը և բազմամասնագիտական թիմը դեկտեմբերի 3-ին կազմակերպել էին տոնական միջոցառում՝ նվիրված հաշմանդամների միջազգային օրվան: Միջոցառումը. անցկացվեց <<Բոլորս հավասար ենք>> խորագրի ներքո: Բեմ էին բարձրացել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտները և ներկայացրեցին մի գեղեցիկ, գողտրիկ միջոցառում: Միջոցառումից հետո երեխաներին անակնկալ էր սպասում, դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը երեխաներին հյուրասիրեց քաղցրահամ տորթով և անուշահամ մրգերով: Գեղեցիկ երաժշտությունը և բազմամասնագիտական թիմի հոգատար վերաբերմունքը երեխաների օրը իսկական տոն էին դարձրել...