0 Comments
Ինչպես թուղթն ու գրիչը հեղափոխություն կատարեցին ուսումնական միջավայրում, այնպես էլ ՏՀՏ- ներն արեցին մեր դպրոցում: Տեղեկատվական տեխնոլոգիաներն իրենց հետ բերեցին սովորելու և սովորեցնելու նոր հնարավորություններ: Հնարավոր դարձավ անցկացնել էլեկտրոնային դասեր, որոնք շատ ավելի արդյունավետ են, քանի որ ավելի պատկերավոր, այսինքն մատչելի են, քան սովորական կանաչ գույնի գրատախտակով և սպիտակ կավիճով դասերը: Այդ նպատակով էլեկտրոնային դաս անցկացվեց III<<ա>> դասարանում՝ մայրենիից: Դասը անցկացվեց խիկ համակարգով: Դասի թեման էր՝ <<Բա՛ց արա թերթերդ, տեսնենք հրաշքներդ>> թեմայի ամփոփում: Երևանի Ֆ. Նանսենի անվան հ150 հիմնական դպրոցում փետրվարի 17-27-ը հայտարարված է մաթեմատիկայի տասնօրյակ: Տասնօրյակի շրջանակներում տեղի ունեցավ խաղ-վիկտորինա մաթեմատիկա առարկայից: Մրցույթն անց կացվեց 5-րդ <<ա>> և 5-րդ <<դ>> դասարանների միջև: Մրցույթը նպատակ ուներ բարձրացնելու հետաքրքրասիրությունը մաթեմատիկա առարկայի նկատմամբ, ինչպես նաև ավելի զարգացնել տրամաբանությունը: Աշակերտները մեծ պատասխանատվություն, ակտիվություն և հետաքրքություն ցուցաբերեցին: Ակտիվ և առողջ մրցակցության մթնոլորտում միավորների առավելագույն արդյունքով հաղթեց 5-րդ <<ա>> դաարանի <<Անհաղթներ>> թիմը: Աշակերտները ստացան պատվոգրեր: Պատվոգիր ստացան նաև ակտիվ հանդիսատեսները, որոնք պատասխանեցին հանդիսատեսին ուղված հարցերին: Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր»: Լեզուն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման կարևորագույն գրավականներից մեկն է, նրա գոյության վկայագիրը: Մեր ժողովրդի համար մայրենի լեզուն ազգապահպան նշանակություն ունի, ինչպես հավատքը, մշակույթն ու հայ ընտանիքը: 5-րդ դ դասարանի մայրենիի ուսուցչուհի Նարինե Փաշայանը կազմակերպել էր դաս՝ նվիրված մայրենիի օրվան: Դասաժամը ամբողջությամբ նվիրված էր մայրենի լեզվին: Ուսուցչուհին ներկայացրեց հետաքրքիր փաստեր, տեղեկություններ, իսկ աշակերտները՝ ասույթներ, ոտանավորներ մայրենի լեզվի մասին:Խոսեցին Նաև գիրք նվիրելու խորհրդի մասին: Հայաստանում գիրք նվիրելու օրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և «Գրողների միության» նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ, նշվել է 2008 թվականից: Այս օրը տարբեր երկրներում կատարվում են բազմաթիվ միջոցառումներ` գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին, որով էլ փորձելով վերականգնել գրքի երբեմնի նշանակությունը: Մանկագիր, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը նշել է, որ պատահական չէ գիրք նվիրելու օրը հենց Թումանյանի ծննդյան օրվա հետ կապելը: «Անդրկովկասում չկար գրողների միություն, սակայն Թումանյանը ստեղծել էր «Վերնատունը», որն ինքնին գրողների միություն էր...»,- նշել է Միլիտոնյանը: Բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869թ. փետրվարի 19-ին: Ամեն տարի Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում մեծ շուքով են նշում Ամենայն Հայոց Բանաստեղծի ծննդյան օրը: Երևանի Ֆ.Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում փետրվարի 19-ին երրորդ դասաժամը հայտարարված էր Թումանյանական ժամ: I - IX դասարաններում 3-րդ դասաժամին անդրադարձել են գրողի կենսագրական տվյալներին, նրա փայլուն գործերին: Բոլոր դասարաններում ստեղծվել է անկյուններ՝ նվիրված Ամենայն Հայոց Բանաստեղծին: Առաջին դասարանի աշակերտները դահլիճում դիտել են Թումանյանի հեքիաթների մուլտֆիլմները: Շատ խորն է Թումանյանը, որքան ուսումնասիրում ես այս Մեծ մարդուն, այնքան նա բարձրանում է և' որպես գրող, և' որպես քացղաքացի, և' որպես հայ մարդ: Դպրոցի տնօրենը և փոխտնօրենները մտնելով յուրաքանչյուր դասարան, կարծես տեսան Ամենայն Հայոց Բանաստեղծին, զգացին նրա շունչը: Ռուսական արջուկ» և "Մեղու" մրցույթների բացառիկ կազմակերպիչ` "Այբ" կրթական հիմնադրամը փետրվարի 18-ին անցկացրեց մրցանակաբաշխությունը։ Ավանի և Նոր Նորք համայնքի մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում, որտեղ այցելեցիին "Այբ" կրթական հիմնադրամի ներկայացուցիչները և մասնակից դպրոցներին հանձնեցին դպրոցի և մասնակից աշակերտների հավաստագրերը, մրցանակակիր երեխաներին` մրցանակները, իսկ լավագույններին` նաև պատվոգրերը: Այսօր տեղի ունեցավ «Դպրոցի արտաքին տեսքի ամանորյա ձևավորում» մրցույթի ամփոփումը: Այս տարի հատուկ մրցանակ էր սահմանել “Pepsi” ընկերությունը, որին արժանացավ Երևանի Ֆ.Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցը:Դպրոցի համակարգչային դասասենյակը համալրվեց ևս մեկ համակարգչով: Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի տնօրենությունը և ողջ ուսուցչական անձնակազմը շնորհակալություն է հայտնում “Pepsi” ընկերությանը՝ ի դեմս Արշավիր Մինասարյանի, կատարած աշխատանքին բարձր գնահատական տալու համար: Այսօր Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի անդամները կրկին հավաքվել էին կլոր սեղանի շուրջ: Այս անգամ հավաքույթի թեման էր Հայոց բանակի տոնը: Աշակերտները պատրաստեցին նամակներ բանակում ծառայող իրենց ավագ ընկերներին...
Ողջու՛յն, իմ ավագ ընկեր, անկախ Հայաստանի զինվոր, տոնդ շնորհավո՛ր: Դու մեր հայրենիքի, հողի, սահմանի պաշտպանն ես, մեր խաղաղ կյանքի ու հանգստի պաշտպանը: Ես հպարտանում եմ քո մարտական ոգով, քո քաջությամբ, քո տոկունությամբ և քո անձնվիրությամբ: Ես հավատում եմ քեզ, զինվո՛ր: Դու հայոց բանակի հիմքն ու հենասյունն ես, դու հզոր ու անպարտ հայկական բանակի զինվորն ես, քո երակներում ազատատենչ Հայկի ու նրա քաջազուն ժառանգների, մեր երկրապահների արյունն է հոսում, ամու՛ր պահիր մեր երկրի սահմանները, որ հավերժի մեր հայրենիքը: Ես հպարտությամբ եմ գալու հերթափոխի: Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի քո կրտսեր ընկեր ու ապագա զինվոր Երևանի Ֆ. Նանսենի անվան համար 150 հիմնական դպրոցում բացվել են «Երեխաների զարգացման անկյուններ»։ Երևանի քաղաքապետարանի «Մանկական զարգացման հիմնադրամի», «Beeline» ընկերության համագործակցությամբ կյանքի կոչված ծրագրի նպատակը ներառական կրթության ապահովումն ու զարգացումն է։ «Երեխաների զարգացման անկյունները» նախատեսված են ներառական կրթություն ստացող երեխաների վարքային, տրամաբանության, մտավոր զարգացման համար։ «Այս ձեռնարկումը համայք-մասնավոր հատված համագործակցության հերթական ծրագիրն է, որն այս անգամ իրականացվում է նաև հասարակական կազմակերպության հետ, և հուսով ենք՝ շարունակական է լինելու։ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորում է նման ծրագրերի իրականացումը, քանի որ այն, ինչ անհրաժեշտ է երեխաներին, մեր առաջնահերթություններից է»,- ընդգծել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը։ «Beeline»-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը ևս նշել է, որ նախատեսվում է ապահովել ծրագրի շարունակականությունը։ |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
May 2015
Categories
|