
թերթիկ_որը_պատրաստել_է_աշակերտական_խորհուրդը.docx |
|
Մայիսի 16-ին հայտարարված էր թանգարանային գիշեր: Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի աշակերտները և ուսուցչական ողջ անձնակազմը այցելեցին Նանսենի պուրակ, որը գտնվում է Նոր Նորք համայնքում: Այնտեղ 5-րդ բ դասարանի աշակետները ներկայացրեցին միջոցառում՝ նվիրված մեծն Նանսենիրն: Միջոցառման ավարտից հետո դպրոցի աշակերտական խորհրդի անդամները կազմակերպել էին մի գեղեցիկ նվեր հանդիսատեսին: Նրանք հանդիսատեսին և պուրակի շուրջ գտնվող մարդկանց և անցորդներին նվիրեցին թերթիկներ, որտեղ գրված էր Նանսենի կյանքի ու գործնեության մասին, նրա՝հայանպաստ գործնեությանև կատարած աշխատանքների մասին: ![]()
0 Comments
1. Ֆ. Նանսենի անվան թիվ 150 հիմնական դպրոցի տարեկան աշխատանքային ծրագրերը կազմվում են այնպես, որ դրանցում արտացոլվեն համապատասխան աշխատանքներ, որոնք ուղղված կլինեն սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, սովորողների զարգացմանը, և որոնք կիրականացվեն արդյունավետ կերպով: Այդ ծրագրերում ընդգրկվում են համապատասխան միջոցառումներ, առարկայական դրվածքներ, բաց դասեր, տարբեր տեսակի մրցույթներ, էքսկուրսիաներ, այցելություններ մշակութային օջախներ:
Տարեկան աշխատանքային ծրագրերում ընդգրկվում են մեծ և փոքր օլիմպիադաների անցկացումը դպրոցում բոլոր առարկաներից`աշխատանքները կազմակերպելով այնպես, որ հաղթողներ լինեն և մասնակցեն համայնքային, քաղաքային, հանրապետական փուլերին: Նախատեսվում է մասնակցություն բարեգործական, սոցիալական ծրագրերին, հետազոտական աշխատանքներին: Ծրագրերում ընդգրկվում են սովորողների և ուսուցիչների առողջության պահպանմանը, սննդի, հանգստի կազմակերպմանն ուղղված համապատասխան աշխատանքներ: Նախատեսվում են համապատասխան աշխատանքներ` ուղղված շրջանավարտների մասնագիտական կողմնորոշմանը, կրթությունը շարունակելուն: Սովորողները ներգրավվում են դպրոցի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին: Նախատեսվում է կազմել հատուկ հանձնաժողով սոցիոլապես անապահով ընտանիքների երեխաներին և պարտուսից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և ուսումնառության մեջ ընդգրկելու համար: 2. Պետական ավարտական քննություններից << 18 >> , << 19 >> և <<20>> գնահատականներ են ստացել 49 աշակերտ - 43%: Պետական միասնական քննություններից` 9 աշակերտ - 32%: 3. Ավարտական քննություններից անբավարար գնահատականներ ստացողներ չկան; 4. Հանրակրթական ծրագրերի երկրորդ աստիճանն ավարտած և ամփոփիչ ատեստավորման արդյունքում վկայականներ են ստացել 55 աշակերտ - 100%: 5. << Գերազանցության >> նշումով հիմնական կրթության վկայականներ են ստացել 3 աշակերտ - 6%: 3. << Գերազանցության >> մեդալակիրներ չկան: 4. Հանրակրթական ծրագրերի երրորդ աստիճանն ավարտած և ամփոփիչ ատեստավորման արդյունքում ատեստատներ են ստացել 23 աշակերտ - 100%: 5. Դպրոցի բազմաթիվ աշակերտներ մասնակցել են համայնքային, մարզային, հանրապետական, միջազգային , մրցույթների: Միջազգային << Իթվինինգ >>, <<Կենգուրու >>, << Արջուկ>> - 79 աշակերտ, 10 ուսուցիչ: Հանրապետական - << Երևանի գավաթ>>, <<Բանավեճ>>, << Սպորտային մրցույթներ >> 6 սպորտաձև, << Գիր օրհնության>> - 182 աշակերտ, 28 ուսուցիչ: Համայնքային - << Ինտելեկտուալ փառատոն >>, << Ինտելեկտուալ խաղ>>, << Ռուսական երաժշտության օր >>, <<Ասմունքի մրցույթ>>, <<Սպորտային մրցույթներ>>, Բարեգործական համերգ` նվիրված Հաղթանակի օրվան – 118 աշակերտ, 11 ուսուցիչ: 6. Հետազոտական, ստեղծագործական աշխատանքների մասնակցել են 54 աշակերտ - 13%: 8. Ուստարվա ընթացքում սովորողների կողմից դրսևորվել է բավարար վարքագիծ, գրավոր նկատողություններ և իրավախախտումներ չեն եղել: 9.Արտադասարանական աշխատանքներին (շաբաթօրյա միջոցառումներ և այլն), մասնակցել են բոլոր աշակերտները 100%: 10. Արտադպրոցական կրթության մասնակցել են 118 աշակերտ - 26%: 11. Սոցիալական բարեգործական ծրագրերին մասնակցել են 128 աշակերտ - 28%: 12. Շախմատի օլիմպիադային մասնակցել են 4 աշակերտ: 13. 4-րդ դասարանում սովորող աշակերտները ցուցաբերել են 100% - 57%: 14. Դպրոցի մեծաթիվ աշակերտներ ինքնուրույն սովորում են դասերը, օգտվում են տարբեր առարկաների հետ կապված գրականությունից, հանրագիտարաններից, համացանցից: Այս ամենի շնորհիվ ստանում են բարձր և գերազանց գնահատականներ, մասնակցում են տարբեր մրցույթների և բանավեճերի: 15. Դպրոցում կազմակերպվում են բազմաթիվ և բազմապիսի մրցույթներ տարբեր առարկաներից, մեծ և փոքր օլիմպիադաներ, ստեղծագործական կոնֆերանսներ, միջոցառումներ: 16. Դպրոցի ուսուցիչների, տնօրինությոն ջանքերով հաճախ են կազմակերպվում տարբեր տեսակի այցելություններ մշակութային օջախներ: Յուրաքանչյուր ամսվա ընթացքում 3 – 5 այցելություն: 17. Ներքին գնահատման հաշվետվության քննարկման արդյունքում հաստատությունը ընդունեց համապատասխան որոշումներ` · Ատեստավորված ուսուցիչների մասնակցություն տարրակարգի ձեռքբերման մրցույթներին: · Հետազոտական և ստեղծագործական աշխատանքների պլանավորում և աշակերտների ընդգրկում այդ աշխատանքներում: 18. Սովորողների և ուսուցիչների առողջության և պահպանման գործում մեծ է դպրոցի ղեկավարության, վարչական աշխատողների, բուժքրոջ, բուֆետապանի դերը: Որպեսզի նպատակային աշխատանքներ տարվեն բոլորի սննդի և հանգստի կազմակերպման համար, բուժքույրը հետևում է բուֆետի, սանհանգույցների մաքրությանը, դպրոցը ստանում է համապատասխան սնունդ` հետևելով որակին և ժամկետներին: Ներառական կրթության աշակերտները ստանում են անհատական սնունդ, որի վերահսկողությունը կատարվում է խմբի աշխատակիցների կողմից: Ազատ խամանակ ուսուցիչները, ինչպես նաև դասերից հետո աշակերտները հանգստանում են սպորտային դահլիճում` զբաղվելով տարբեր խաղերով: 19. Դպրոցում կատարվող ցանկացած աշխատանքի ակտիվ մասնակցում և իրենց ավանդն են բերում թե՛ ուսումնական հաստատության խորհուրդը, թե՛ մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները: Ծնողական խորհուրդը ուշադրության կենտրոնում է պահում դժվար դաստիարակվող, չառաջադիմող սովորողներին, այցելություններ է կազմակերպում այդ սովորողների տներ: Համագործակցելով դպրոցի տնօրինության հետ` հետևում է դպրոցի սանիտարական վիճակին հրավիրում է ընդհանուր ծնողական ժողովներ, հարկ եղած դեպքում տնօրենի և մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում իր առաջարկները: Մասնակցում է ծնողազուրկ, սոցիալապես անապահով կամ ներառական կրթություն ստացող երեխաներին հնարավորության սահմաններում նյութական օգնություն ցույց տալու գործին: 20. Աշակերտական խորհուրդը դպրոցում կատարվող միջոցառումնրի հիմնական կազմակերպիչը և մասնակիցն է: Հետևում է դպրոցական հերթապահություններին, սովորողների շրջանում իրականացվող կրթադաստիարակչական աշխատանքներին մասնակցում է դպրոցի կառավարման աշխատանքներին: Դպրոցում կատարվող բոլոր աշխատանքները վերահսկվում, ուսումնական հարցերի հետ կապված որոշումներ է ընդունում և ներկայացնում մանկավարժական խորհուրդ: 21. Դպրոցում աշխատում են ուսուցիչներ, որոնց մասնագիտական պատրաստվածությունը համապատասխանում է դպրոցին ներկայացվող պահանջներին: Գրեթե բոլոր ուուցիչները մասնակցել են նոր մեթոդներով ուսուցման հետ կապված տարբեր սեմինարների:Այդ աշխատանքների հիմնական նպատակը կրթության որակի բարձրացումն է: Յուրաքանչյուր ուսուցիչ աշխատում է յուրովի հետաքրքիր և բովանդակալից դարձնել իր դասերը: Դպրոցի ուսուցիչների մոտ 80% ատեստավորվել են: 22.Ուսուցիչների մասնակցությունը <<Տարվա լավագույն ուսուցիչ>> կամ այլ մրցույթների չկան: 23. Ունենք որակավորման տարակարգ ունեցող ուսուցիչ: 24. Որպեսզի ուսուցման համար ստեղծվեն նպաստավոր պայմաններ, դպրոցը ունի հարուստ նյութատեխնիկական բազա, ունի 2 համակարգչային սենյակ, որոնք հագեցած են բարձրակարգ համակարգչային տեխնիկայով, ունի էլեկտրոնային գրատախտակ, ինտերնետ կապ և բոլորը օգտվում են համացանցից: Ունի նաև քիմիայի, ֆիզիկայի և կենսաբանության լաբորատորիա, գրադարան, ընթերցասրահ, ստանում են անհրաժեծտ մեթոդական նյութեր, գրականություն տարբեր առարկաների համար:Գործում է ռազմագիտության սենյակ: 25. Դպրոցի համար նախատեսված զենքերը գտնվում են համապատասխան սենյակում, ապահովված է անհրաժեշտ հսկողություն: Անհրաժեշտ հսկողություն է սահմանվում նաև քիմիական նյութերի, ֆիզիկայի սարքավորումների, համակարգչային սենյակների նկատմամբ: Տեղադրված է և գործում է հակահրդեհային համակարգ: 26. Դպրոցն ունի համապատասխան տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնցից օգտվում են և՛ ուսուցիչները, և՛ աշակերտները: Այդ տեխնոլոգիաներով անցկացվում են միջոցառումներ, ինֆորմատիկայի դասերը անցկացվում են այդ սենյակներում: 27. Դպրոցի ֆինանսավորումը կատարվում է ՀՀ հանրապետական բյուջեից ըստ աշակերտների թվաանակի: Դպրոցի ֆինանսավորման հիմնական աղբյուրը ՀՀ պետ. բյուջեն է , արտաբյուջետային միջոցներ գոյանում են հիմնականում տարածքի վարձակալությունից, դրամաշնորհներից: Տարեկան եկամուտների և ծախսերի նախահաշիվը հաստավում է ՀՀ ԿԳ նախարարության կողմից: Տարեվերջին կապված աշակերտների թվաքանակի փոփոխության հետ, դպրոցը ՀՀ ԿԳ նախարարության հաստատմանն է ներկայացնում տարեկան ճշտված նախահաշիվը: Դպրոցի նախահաշիվը, տարիֆիկացիան և հաստիքացուցակը սկզբնական հավանականությանն են արժանանում դպրոցի կոլեգիալ կառավարման մարմնի` դպրոցի խորհրդի կողմից, այնուհետև ներկայացվում են վերադասի հաստատմանը: Դպրոցի կառավարման խորհուրդը քննարկում է վերոհիշյալ ֆինանսական փաստաթղթերը, ներկայացնում է առաջարկներ, դիտողություններ, լսում է դպրոցի տնօրենին, հաշվապահին, որից հետո լրամշակված նախահաշիվը, հաստիքացուցակը և տարիֆիկացիան վերջնական ներկայացվում են վերադասի հաստատմանը: 28 . Վերջին տարիների ընթացքում դպրոցի բոլոր ուսուցիչները մասնակցել են տարբեր ծրագրերի շրջանակներում կազմակերպված սեմինարների, որոնց նպատակը ուսուցիչներին ուսուցման արդիական մեթոդներին ծանոթացնելն է: Նոր մեթոդներով ուսուցման հիմնական նպատակը աշակերտակենտրոն մոտեցումն է, աշակերտների ստեղծագործական կարողությունների զարգացումը: Դպրոցում ներդաշնակորեն համադրվում են ուսուցման ավանդական և արդիական մեթոդները: 29. Դպրոցում հաճախ կազմակերպվում են հանդիպումներ, զրույցներ, որոնք օգնում են շրջանավարտներին մասնագիտական կողմնորոշման հարցում, կրթությունը շարունակելու, նպատակային կրթություն ստանալու հարցում: 30. Դպրոցի սովորողները գործուն մասնակցություն ցուցաբերում կրթական բարենպաստ միջավայր ստեղծելու հարցում, ներգրավվում են տարբեր ծրագրերում: Մասնակցում են համայնքում կազմակերպված շաբաթօրյակներին, << Իթվինինգ>> ծրագրի շրջանակներում մասնակցել են ծառատունկին: Սովորողները մաքրում են դպրոցի բակը, հնարավորության չափով կանաչապատում տարածքը: Աշակերտական խորհուրդը մասնակցում է գույքի վերանորոգման, գրքերի նորմալ վիճակի պահպանման աշխատանքներին: 31.Տարիներ շարունակ մի քանի մանկավարժներից կազմված հանձնաժողովի անդամները շրջում են համայնքում`դպրոցահասակ երեխաներին հայտնաբերելու նպատակով, որոնք չեն հաճախում հանրակրթական դպրոցներ: Ինչպես նաև տեղեկություններ հավաքելու նրանց ընտանեկան վիճակի մասին. աշխատանքներ են իրականացվում այդպիսի երխաներին դպրոց բերելու համար: 32. Երևանի Ֆ.Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոցում գործում է <<Ներառական կրթություն>> ծրագիրը, որտեղ ընդգրկված են աշակերտ: <<Ներառական կրթություն>> ծրագրում ընդգրկված աշակերտների հետ աշխատանքներ են տանում բ/մ թիմի անդամները` հոգեբան, լոգոպեդ, հատուկ մանկավարժ, դաստիարակ, սոց. մանկավաժ: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքնչյուր երեխայի համար կազմվում է անհատական ուսումնական պլան բ/մ թիմի, դասղեկի, ծնողի համագործակցությամբ: Աշակերտների հետ, ովքեր ընդգրկված են մտավոր հետամնացություն, հոգեբանական զարգացման խնդիրներ, հենաշարժական համակարգի խանգարումներ, տեսողության, խոսքի, վարքի և հուզակամային ոլորտի խանգարումներով, իրականացվում են անհատական և խմբային աշխատանքներ բ/մ թիմի կողմից: Բ/մ թիմը դպրոցի աշակերտների հետ կազմակերպում է միջոցառումներ և սեմինարներ արդի թեմաներով: Տարվա ընթացքում և վերջում իրականացվում է ԱՈւՊ- ների վերանայում և գնահատում: 33.Դպրոցը ջանքեր է գործադրում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների անվճար դասագրքերով ապահովելու, ներառական կրթության երեխաներին անվճար սնունդ և ճանապարհածախս ապահովելուն: Տարիներ շարունակ դպրոցի ուսուցիչները և աշակերտները մասնակցել են սեռային ( գենդերային ) հավասարության ապահովմանը նվիրված սեմինարների և կոնֆերանսների, դասղեկի ժամերի ընթացքում անդրադառնում են այդ երևույթին: Նման խնդիր չկան: 34.Մեր հանրապետությունում ապրող դպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա` անկախ նրա ազգությունից, ռասսայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, իրավունք ունի սովորելու դպրոցում: Մեր դպրոցը բացառություն չէ, երբեք ոչ մի խոչընդոտ չի առաջանում , և ցանկացած դիմում դրական լուծում է ստանում: 35.Դպրոցը մշակում և ընդունում է կանոնադրություն, որը լիովին համապատասխանում է կրթության բնագավառըկարգավորողօրենսդրությանպահանջներին: 36. Մեր դպրոցին հատկացված շենքը վերանորոգման տարբեր փուլեր է անցել տարբեր ծրագրերի միջոցով : Յուրաքանչյուր դասարան աշխատում է պահպանել իրեն հատկացված գույքը, անհրաժեշտության դեպքում կատարել վերանորոգչական աշխատանքներ: Աշակերտների համար սահմանվում են ներքին կարգապահական կանոններ, որոնք նպատաուղղված են շենքի և գույքի խնամքով պահպանմանը: 37. Կիրառված կարգապահական տույժեր և խրախուսանքներ չկան: 42.Պետության կողմից ընդունված օրենսդրության համաձայն դպրոցը իրականացնում է ուսուցիչների աշխատանքի ընդունում, աշխատանքից ազատում, կենսաթոշակների նշանակում` պահպանելով գործընթացի օրինականությունը: 43.Դպրոցը տնօրենի ղեկավարությամբ անվերապահորեն կատարում է հանրակրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները: Հանրակրթության մասին ՀՀ օրենսդրություն 1. Հանրակրթության բնագավառը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ, <<Կրթության մասին>>, << Նախադպրոցական կրթության մասին>>, <<Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին>>, << Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին>>, ՀՀ օրենքներով, սույն օրենքով, ոլորտը կարգավորող այլ օրենքներով և իրական ակտերով: 2. Եթե Հայաստանի Հանրապետության պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը: 44. Ամեն տարի տեսչության կողմից կատարվում են փաստաթղթային ստուգումներ` աշակերտների շարժ, հրամանագրքեր և այլն: Արդյունքները բավարար են : Դպրոցում քաղաքապետարանի կողմից անցկացվել են ստուգում ( աուդիտ ) , որի արդյունքում դպրոցը արժանացել է բարձր գնահատականի: 45. Ուսումնական հաստատությունը տարբեր հանձնարարականներ է ստանում նախարարության և այլ գերատեսչությունների կողմից, դպրոցում պահպանվում են համապատասխան փաստաթղթեր: Հանձնարարականների կատարողականը բավարար է բավարար է. առկա են բոլոր հրամանագրքեր , շարժմատյան, փաստաթղթային փաթեթներ: 46. Հաստատությունում առկա են պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերը, պահպանվում է դրանց վարման կարգը: Բոլոր փաստաթղթերը համապատասխանում են օրենքով նախատեսված կարգին:Վարման կարգը անմիջականորեն ստուգվում և վերահսկվում է տնօրենի կողմից: Ապրիլի 22-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Աշակերտներն առանձնակի թախիծով ներկայացրեցին կոտորածը, վերապրումն ու նորի արարումը, դատապարտեցին մինչ օրս չպատժված ոճրագործությունը: Աշակերտները բեմականացրեցին հայ վրիժառուներին և նրանց «Նեմեսիս» ծրագիրը: Աշակերտների կատարմամբ հնչեցին «Ադանա», «Մեկուկես միլիոն հայ», «10 միլիոն հայ», «Հիմի էլ լռենք», «Թող հնչե Շեփոր» երգերը և երդվեցին ամուր պահել հայրենի հողը : Միջոցառումն ուսանելի էր և դաստիարակչական: Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի աշակերտները, աշակերտական խորհրդի անդամների գլխավորությամբ, Հայոց բանակի տոնի առթիվ շնորհավորական նամակներ էին ուղարկել բանակում ծառայող զինվորվերին: Սակայն չէին սպասում պատասխան նամակների: Այս անգամ նամակներ էին ուղարկել զինվորները աշակերտներին, որը կրում էր անվանական բնույթ: Զինվորները նամակի մեջ տեղադրել էին շնորհավորական բացիկներ՝ նվիրված կանանց միամսյակին, ինչպես նաև փոքրիկ խաչ՝ պատրաստված իրենց իսկ ձեռքերով: Նամակները աշակերտներին հանձնեցին դպրոցի զինղեկ Հ.Մնացականյանը, տնօրեն Մ. Հայրապետյանը, ազատամարտիկ Իգոր Սարգսյանը: Ապրիլի 9-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան N150 հիմնական դպրոցի IIIա դասարանը դասվար Էմմա Մանուկյանի գլխավորությամբ անցկացրեցւ միջոցառում՝ «Ցեղասպանություն 100» խորագրով: Միջոցառմանը ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, տնօրենությունը և ազատամարտիկ Իգոր Սարգսյանը: Աշակերտները հակիրճ խոսեցին հայ ժողովրդի սպանդի պատճառների և հետևանքների մասին: Նրանք իրենց խոսքերում պատգամեցին «Չհանձնվել, ճանաչել և դատապարտել», իսկ նրանց կատարումով հնչած հայրենասիրական երգերը էլ ավելի ոգեշնչեցին դահլիճում ներկա գտնվող հյուրերին:Դպրոցականները մեկ անգամ ևս համոզվեցին, որ անցյալի սև օրերը վերապրելով հանդերձ՝ պետք է ուժեղ և միասնական լինել և հարատևել ՝ ի հեճուկս ոսոխի: Միջոցառումն ավարտվեց դպրոցի բակում աղավնիների վեր բարձրացմամբ՝ ի նշան խաղաղության: Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 դպրոցը <<Սեվ Դը Չիլդրեն>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ դպրոցում իրականացրեց ծրագիր << Աղետների ռիսկերի նվազեցումը>> թեմայով: Ծրագրին մասնակցել են 6-9-րդ դասարանների 21 աշակերտներ: Այս ծրագրի ընթացքում աշակերտները ձեռք բերեցին բազմաթիվ գիտելիքներ և հմտություններ աղետների և դրանց ռիսկերի նվազեցման վերաբերյալ, կարողացան աշխատել թիմերով, սովորեցին, ինչպես պետք է կատարեն հետազոտություններ, իրենց սովորածը փոխանցեցին ընկերներին, համադասարանցիներին և ընտանիքի անդամներին: Միասին գրեցին փոքրիկ սցենար աղետների և դրանց ռիսկերի նվազեցման մասին, համապատասխանաբար պատրաստեցին համակարգչային ցուցադրում և ցուցադրեցին փոքրիկ միջոցառում իրենց համադասարանցիներին, ծնողների և ուսուցիչներին իրազեկման նպատակով: ՀՀ մայրաքաղաք Երևանի կենտրոնում է գտնվում Եղիշե Չարենցի տուն-թանգարանը, որը սրբավայր է դարձել յուրաքանչյուր հայի համար մի պարզ բացատրությամբ. այդ տանը 1935-1937թթ ապրել է 20-րդ դարի հանճարեղ բանաստեղծ Եղիշե Չարենցը: Ֆ, Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի ասմունքի խմբակի աշակերտները ուսուցչուհի Լ. Գրիգորյանի ուղեկցությամբ մարտի 13-ին, Չարենցի ծննդյան օրը, այցելեցին նրա տուն-թանգարան: Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի դահլիճում կրկին տոնական և ուրախ մթնոլորտ էր: Այս անգամ բեմ էին բարձրացել 2-րդ դասարանցիները: Նրանք նշում էին տառաճանաչությունը՝ այս անգամ արդեն ռուսաց լեզվի:Աշակերտները ռուսերենով ասմունքեցին, երգեցին, փոքրիկ բեմականացում ցուցադրեցին, ինչպես նաև փայլեցին իրենց զուգապարով ու խմբային պարով: 2015 թ. մարտի 12-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում տեղի ունեցավ Iա, Iբ, Iգ, Iդ դասարանների այբուբենի տոնահանդեսները: Աշակերտները ներկայացան իրենց գեղեցիկ երգերով ու պարերով:Պարտավորվեցին երբեք չբաժանվել մայրենիից և մաշտոցյան երեսունվեց խարիսխներից, որոնք մեր ազգը փրկեցին մեծ փոթորիկներից: |
AuthorWrite something about yourself. No need to be fancy, just an overview. Archives
May 2015
Categories
|