ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

Ապահով համացանց

9/29/2013

0 Comments

 
Изображение
 Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում անցկացվեց դաս «Ապահով համացանց» թեմայով:Դասն անցկացվեց 9-րդ և 7-րդ դասարանցիների հետ` Orange Արմենիա ընկերությունը` «Մեդիակրթության կենտրոնի» և«Ինտերնետ Հանրություն» կազմակերպությունների հետ համատեղ:Դասի նպատակն էր՝ երեխաներին տրամադրել  անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեն նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:  

0 Comments

Դաս` աշնան թովիչ գույներով 2գ դասարանում

9/29/2013

0 Comments

 
Изображение
  «Աշունն է», կարծես նկարչի մի անտես ձեռք  իր շռայլ ներկապնակով աշնան պատկերներ է վրձնել աշակերտական սեղաններին, գրատախտակին` նախշուն տերևներով, մրգերով, ծաղիկներով:
   Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի 2ա դասարանում դաս էր <<Աշուն>> թեմայով: Երեխաները զարդարվել էին աշնան հրաշք գույներով ու մրգերով, ոգևորությամբ նկարագրում  ու գովերգում էին աշունը:


0 Comments

8ա դասարան

9/24/2013

0 Comments

 
Изображение
   Սեպտեմբերի 20-ին  Նոր Նորքի թաղապետարանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված ՀՀ անկախության օրվան: Միջոցառմանը մասնակցել ենԵրևանի Ֆ.Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները:

0 Comments

Անկախության 22-ամյակ

9/21/2013

0 Comments

 
Изображение
  Այսօր Հայաստանի Անկախության օրն է: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Այդ նույն օրն էլ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին:
  Սեպտեմբերի 20-ին 7ա դասարանում դասղեկի ժամ էր, դասը նվիրված էր անկախության 22-ամյակին: Դասարանի դասղեկ Մ. Գրիգորյանը, որը պատմության մասնագետ է  մեծ հպարտությամբ և ոգևորությամբ աշակերտներին պատմեց, թե ինչպես անկախացավ մեր երկիրը: Աշակերտները մեծ ուշադրությամբ լսեցին դասը, տվեցին հարցեր, դասարանը լցված էր հայրենասիրական  ոգով: Դասի ժամանակ                                                                                           ցուցադրվեց նաև շնորհանդես:



0 Comments

Սեպտեմբերի 1-ի մեկնարկը

9/3/2013

0 Comments

 
Изображение
  2013-2014 ուսումնական տարվա մեկնարկը տրված է:   Սեպտեմբերի մեկն է,  հ. 150 հիմնական  դպրոցը իր  հյուրընկալ  դռներն է բացել աշակերտների և ծնողների առջև:Դպրոցի բակում հավաքվել են դպրոցի սաները, ուսուցիչները, ծնողները:Դպրոցի բակում են նաև առաջին դասարան ընդունված աշակերտները` հետաքրքրաշարժ փայլուն աչիկներով: Դպրոցում արդեն ավանդույթ է դարձել սեպտեմբերի 1-ին գովասանագրերի բաշխման արարողությունը:Օրն իր հետ բերել էր  բազմաթիվ շնորհավորանքներ, բարեմաղթանքներ: 

0 Comments

    Archives

    July 2014
    May 2014
    April 2014
    March 2014
    February 2014
    January 2014
    December 2013
    November 2013
    October 2013
    September 2013

    Categories

    All

Powered by Create your own unique website with customizable templates.