ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • 2015-2016 ուստարի
  • 2018-2019 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
    • Դպրոցի պատմությունը >
      • Աշխատակազմ
      • Դասասենյակներ
      • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • Պատկերասրահ
    • Ֆոտոսրահ
    • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական անկյուն
    • Աշակերտական խորհուրդ
    • Ծնողական խորհուրդ
    • Մեր շնորհալիները
  • Մանկավարժի անկյուն
    • Մեթոդական նյութեր
    • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Հայտարարություններ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս
  • Այց ատոմակայան

Մաթեմատիկայի 10-օրյակ

11/25/2013

0 Comments

 
Изображение
 Նոյեմբերի 11-21 Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում հայտարարված էր մաթեմատիկայի 10-օրյակ: 10-օրյակի շրջանակներում տեղի ունեցան բաց  դասեր տարբեր դասարաններում: Իսկ  նոյեմբերի 22-ին տեղի ունեցավ դաս-միջոցառում  <<Տեղեկատվական տեխնոլոգիաներ>>  վերնագրով: Դասի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել 2013 թ-ին Մերգելյան ինստիտուտում  կազմակերպված թվային տեխնոլոգիայի ցուցահանդեսի նմուշներին: Ընդ որում տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի ստեղծումը բերում է այն գաղափարին, որ առանց հզոր մաթեմատիկայի անհնար է հզոր պետականություն: Միջոցառմանը ներկա էին աշակերտներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը,  ինչպես նաև կրթության վարչության պետ Գ. Սողոմոնյանը:


0 Comments

Մրցույթ  <<Ես կարդացել եմ>> թեմայով

11/21/2013

0 Comments

 
Изображение
Այսօրվա ուսումնական գործընթացի նպատակներից է`  ընթերցասիրության խթանում, գրքից չօտարացման անջրպետի հաղթահարում: Այդ իսկ նպատակով 2ա դասարանի դասվար Է. Մանուկյանը աշակերտներին  աշնանային արձակուրդների ընթացքում հանձնարարել էր գրափունջ և հայտարարել մրցույթ: Ծանոթանալով այդ գրափնջին՝ աշակերտները մասնակցեցին  <<Ես կարդացել եմ>> մրցույթին: Հաղթողները պարգևատրվեցին  <<Պատվոգրերով>>:


0 Comments

Դաս-միջոցառում

11/20/2013

0 Comments

 
Изображение
 Նոյեմբերի 14-ին 5գ դասարանի աշակերտները ուսուցչուհի Ա. Հարությունյանի ղեկավարությամբ  հանդես եկան դաս-միջոցառմամբ բնագիտություն առարկայից` նվիրված «Տիեզերք» թեմային: Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրեցին տիեզերքի խորհրդավոր գաղտնիքները, նրա առեղծվածները, գիտական ուսումնասիրությունների արդյունքում արված հայտնագործություններ: Հանդես եկան Արեգակնային համակարգի, մոլորակների, նրանց արբանյակների անունների վերաբերյալ բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններով, գիտնականների կողմից կատարված բացահայտումներով ու գիտական փաստերով: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին Ծիր Կաթինի, աստղերի և համաստեղությունների, մոլորակների, նրանց արբանյակների, երկնաքարերի և գիսավորների նկարներ, ինչպես նաև աշակերտների կատարմամբ հնչեցին երգեր Երկիր մոլորակի և տիեզերքի մասին: 



0 Comments

Բնագիտության տասնօրյակ

11/20/2013

0 Comments

 
Picture
 Բնագիտության տասնօրյակի շրջանակներում տեղի ունեցավ բաց դաս  կենսաբանություն առարկայից: Ամփոփման դաս էր <<Զգայարաններ>> թեմայով: Դասի կառուցվածքը և փուլերը շատ հետաքրքիր էին կազմակերպված: Համակարգչային և դիդակտիկ նյութերի միջոցով ներկայացվեցին հինգ զգայարանները: Նախապես բաժանված խմբերը տեղեկություններ և հետաքրքիր փաստեր ներկայացրեցին`  կապված թեմայի հետ: Ամփոփումը համալրեց հետաքրքիր տեսանյութը:
 Դասը կազմակերպել էր կենսաբանության ուսուցչուհի Ք. Գյուլումյանը 8-րդ դասարանում: 

0 Comments

Աշակերտական բանավեճ

11/12/2013

0 Comments

 
Изображение
 Հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 13-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմն. դպրոցում տեղի ունեցան գործնական աշակերտական բանավեճեր   <<Դպրոցական համազգեստը պարտադիր է>> և <<Համակարգչային խաղերը բացասաբար են ազդում դեռահասների առողջության վրա>> թեմաներով: Բանավեճերը կազմակերպել էր Ք. Գյուլումյանը «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի (ՋՀՀ) կողմից իրականացվող կրթական ծրագրի շրջանակներում: Բանավեճին մասնակցում էին 7-9-րդ դասարանի աշակերտները, որոնք ներգրավված էին բանավեճի ակումբում:
 Բանավեճի միջոցով աշակերտները ձեռք են բերում այնպիսի հմտություններ, որոնց միջոցով կարող են ծավալել առողջ քննարկում: Բանավեճը աշակերտներին հնարավորություն է տալիս արտահայտվել, դիմացինին համոզել, լսել այլ կարծիքներ, հարգել ուրիշի կարծիքը:

0 Comments

Բաց դաս <<Սևանա լիճը>> թեմայով

11/6/2013

0 Comments

 
Picture
 Բնագիտության տասնօրյակի շրջանակներում տեղի ունեցավ բաց դաս <<Սևանա լիճը>>  թեմայով: Դասը կազմակերպել էին Ա. Սայադյանը, Լ. Պողոսյանը, որը անցկացվեց 7-րդ դասարաններում: 

0 Comments

    Archives

    July 2014
    May 2014
    April 2014
    March 2014
    February 2014
    January 2014
    December 2013
    November 2013
    October 2013
    September 2013

    Categories

    All

Powered by Create your own unique website with customizable templates.