Հուլիսի 4-ին ավարտվեց ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ «Կրթություն առանց սահմանի» հասարակական կազմակերպության և «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության հետ համատեղ իրականացված «Ազգային հպարտություն» ծրագիրը, որի նպատակն էր նպաստել դեռահասների շրջանում ազգային արժեհամակարգի զարգացմանն ու հայրենասիրական ոգու դաստիարակությանը, հայ մշակութային ժառանգության, պետական խորհրդանշանների արժևորմանն ու պահպանմանը:
0 Comments
Ինչպես Հանրապետության բոլոր դպրոցներում, այնպես էլ Երևանի հ. 150 հիմնական դպրոցում մեկնարկեց «Վերջին դաս» միջոցառումը:Դպրոցին հրաժեշտ էին տալիս IXա և IXբ դասարանի աշակերտները /դասղեկներ` Մ. Մարտիրոսյան, Գ. Հովհաննիսյան/: Եղանակային բարենպաստ պայմանները հնարավորություն ընձեռեցին նաև այդ դասարանների «Վերջին դաս» արարողությունը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: Վաղ առավոտյան շրջանավարտները իրենց ներկայությամբ զարդարեցին դպրոցի` նախօրոք տոնականորեն զարդարված հրապարակը, այնտեղ դիմավորեցին դպրոցի պատվավոր հյուրերին, առաջին դասարանցիների հետ կատարեցին արդեն ավանդույթ դառձած ծառատունկը, առանցկացրեցին <<Ֆլեշ մոբ>>: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, ծնողներ, պատվավոր հյուրեր:Դպրոց էր հյուրընկալվել նաև սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, որի շրջանավարտն էր եղել նաև ինքը:Նախարար Ղազարյանը գոհունակությամբ դիտել է հանդիսավոր միջոցառումը, որի ավարտից հետո իր ողջույնի խոսքն է ուղղել շրջանավարտներին և մանկավարժներին:Գաբրիել Ղազարյանը շրջել է դպրոցում, ծանոթացել պայմաններին և իր գոհունակությունը հայտնել, որ դպրոցը նորոգված է, խնամված և կոկիկ վիճակում: Շրջանավարտները անկեղծ խոսքերով հայտնեցին իրենց շնորհակալությունը, բարձրաձայնեցին հիշարժան դեպքեր, հումորային դիպվածներ կապված թե իրենց և թե ուսուցիչների հետ: Երեկոյան շրջանավարտները իրեն միջոցառումը շարունակեցին հրապարակում: Այնտեղ նրանք նույնպես հնարավորություն ունեցան բեմահարթակից շնորհակալական խոսքեր ուղղել իրենց ուսուցիչներին և ծնողներին: Մայիսի 20-ին Երևանի հ. 150 հիմնական դպրոցի դահլիճում թևածում էր բարձր, տոնական տրամադրություն: 4-րդ դասարանի աշակերտները մեծ ոգևորությամբ նշում էին իրենց տարրական դասարանը ավարտելու իրադարձությունը: IV-ի ա, բ, գ, դ, ե, դասարանների 120 աշակերտ բեմում էին: Նրանք բեմահարթակից ներկայացրեցին մի ցերեկույթ, որն իր մեջ ամփոփում էր երգն ու պարը՝ պարուրելով հանդիսատեսին հուզիչ խոսքերով և բառերով: Միջոցառման խորագիրն արդեն խոսուն էր՝ <<Հրաժեշտի և հանդիպման ակնթարթ>>: Միջոցառմանը մասնակցում էին նաև երեխաներ, որոնք նոր ուսումնական տարում պետք է դառնան առաջին դասարանցիներ: <<Դպրոց կենտրոնների միության>> նախաձեռնությամբ դպրոցների 8-րդ դասարանների դասղեկներին հանձնարարված էր անցկացնել դասղեկի ժամ <<Ազգային հպարտություն>> թեմայով: Այդ ծրագրի շրջանակներում Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում մայիսի 19-ին իրականացվեց դասղեկի ամփոփիչ ժամ, որին մասնակցեցին 1-9-րդ դասարանները՝ նախապես ընտրելով համապատասխան թեմա: Սա ևս մեկ հնարավորություն էր ազգային արժեքները գնահատելու, հպարտության զգացումը և ապրումները վերաիմաստավորելու համար: Աշակերտների նախաձեռնությամբ իբրև ազգային արժեքներ ընտրվել էին և′ մշակութային, և′ բնական, և′ պետական, և′ քաղաքացիական արժեքներ: Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում արդեն ավանդույթ է դարձել ուսումնական տարին ավարտել երգի փառատոնով: Երգի փառատոնին յուրաքանչյուր դասարան ներկայացնում է մեկ հայրենասիրական երգ և գեղեցիկ բեմականացված պար: Մայիսի 14-ին երգի փառատոնին մասնակցում էին տարրական դասարանի աշակերտները: Դահլիճում թևածում էր ուրախ, տոնական տրամադրություն: Աշակերտները իրենց ելույթը եզրափակեցին մանկության մասին գեղեցիկ երգով: Ներկաները դահլիճից հեռացան մեծ տպավորություններով, իրենց հետ տանելով բազում գեղեցիկ պահեր: Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի դահլիճում մայիսի 8-ին անցկացվեց երգի փառատոն՝ «Մայիս հաղթանակների ամիս...» խորագրով: Փառատոնին մասնակցեցին 5-8-րդ դասարանի բոլոր աշակերտները: Յուրաքանչյուր դասարան կատարեց մեկ հայրենասիրական երգ և պար, որը ընտրել էին աշակերտները: Փառատոնի վերջում դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը <<Տարվա լավագույն աշակերտ>> մրցանակներ հանձնեց VIա դասարանի աշակերտուհի Անդրեանա Մկրտչյանին և IXբ դասարանի աշակերտուհի Լաուրա Սիմյանին, որոնց ընտրել էին ուսուցիչները փակ քվեարկության արդյունքում: Դպրոցի տնօրենի կողմից խրախուսվեց նաև VIIբ դասարանի աշակերտ Զարեի Մոհամմադ Մեհդին: Մայիսի 7-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան N150 հիմնական դպրոցի IIա, IIգ դասարաններում տեղի ունեցավ միջոցառում` "Праздник БУКВАРЯ!" խորագրով: Միջոցառման նպատակն էր ցուցադրել աշակերտների գիտելիքները, հմտությունները և կարողությունները, լայնացնել երեխաների աշխարհայացքը, դաստիարակել ընկերասիրություն, կոլեկտիվի զգացողություն, սեր դեպի ռուսաց լեզուն, ծանոթացնել ռուսական մշակույթին, ավանդույթներին և բանահյուսությանը: Դասարանը ձևավորված էր գեղեցիկ նկարներով, պատկերազարդ տառերով, փուչիկներով: Միջոցառման ընթացքում երեխաները մաքուր և սահուն արտասանեցին բանաստեղծություններ դասագրքի, տառերի, ուսման մասին, երգեցին ռուսական մանկական երգերից: Միջոցառումն անցավ ջերմ, ուրախ և հետաքրքիր մթնոլորտում: Ապրիլի 30-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան N150 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Այբենարանի հրաժեշտին, որը կազմակերպել էին Iա, Iբ, Iգ, Iդ դասարանների դասվարները: Սովորողների շուրթերից հնչեցին ոտանավորներ`մեր ոսկեղենիկ տառերը ստեղծող Մ.Մաշտոցի, հայոց լեզվի, ուսուցչի և հայրենիքի մասին: Փոքրիկ բեմականացումով հանդես եկան Iգ դասարանի աշակերտները: Միջոցառման ընթացքում հնչեցին ասացվածքներ, պար-երգեր, պարեր, որոնք ավելի հետաքրքիր և նոր շունչ հաղորդեցին արդեն իսկ հրաշալի միջոցառմանը: Միջոցառմանը հյուրընկալվել էին N108 մանկապարտեզի ավագ խմբի սաները՝ իրենց դաստիարակների և տնօրեն Ն. Իսրաելյանի ուղեկցությամբ: Միջոցառման վերջում աշակերտներին շնորհավորեց և շնորհակալական խոսքեր ասաց դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը: Ապրիլի 26-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան հ.150 դպրոցի դահլիճը կրկին լեփ-լեցուն էր: Այսօրվա միջոցառման թեման էր <<Արարատ...>>: Միջոցառումը կազմակերպել էր անգլերենի ուսուցչուհի Ն. Դարբինյանը VI ա դասարանում: VI ա դասարանի աշակերտները շատ լավ էին պատկերացնում, թե ի՞նչ է Արարատ սարը Հայստանի և ամբողջ հայ ազգի համար, ուստի շատ լավ ներկայացրեցին թեման՝ հայրենասիրական շունչ հաղորդելով դահլիճին: Դահլիճում ներկա էին աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ և դպրոցի տնօրենությունը: |
Archives
July 2014
Categories |







