ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

«Հրաժեշտ այբենարանին» միջոցառում

4/30/2014

0 Comments

 
Изображение
 Ապրիլի 30-ին Երևանի Ֆ. Նանսենի  անվան N150 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նվիրված Այբենարանի հրաժեշտին, որը կազմակերպել էին Iա, Iբ, Iգ, Iդ դասարանների դասվարները: Սովորողների շուրթերից հնչեցին ոտանավորներ`մեր ոսկեղենիկ տառերը ստեղծող Մ.Մաշտոցի, հայոց լեզվի, ուսուցչի և հայրենիքի մասին: Փոքրիկ բեմականացումով հանդես եկան Iգ դասարանի աշակերտները:
Միջոցառման ընթացքում հնչեցին ասացվածքներ, պար-երգեր, պարեր, որոնք ավելի հետաքրքիր և նոր շունչ հաղորդեցին արդեն իսկ հրաշալի միջոցառմանը:
Միջոցառմանը  հյուրընկալվել էին N108 մանկապարտեզի ավագ խմբի սաները՝ իրենց դաստիարակների և տնօրեն Ն. Իսրաելյանի ուղեկցությամբ: Միջոցառման վերջում աշակերտներին  շնորհավորեց և շնորհակալական խոսքեր ասաց դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը:


0 Comments

Արարատ...

4/27/2014

0 Comments

 
Изображение
 Ապրիլի 26-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան հ.150 դպրոցի դահլիճը կրկին լեփ-լեցուն էր: Այսօրվա միջոցառման թեման էր <<Արարատ...>>: Միջոցառումը կազմակերպել էր անգլերենի ուսուցչուհի Ն. Դարբինյանը VI ա դասարանում: VI ա դասարանի աշակերտները շատ լավ էին պատկերացնում, թե ի՞նչ է Արարատ սարը Հայստանի և ամբողջ հայ ազգի համար, ուստի շատ լավ ներկայացրեցին թեման՝ հայրենասիրական շունչ հաղորդելով դահլիճին: Դահլիճում ներկա էին աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ և դպրոցի տնօրենությունը:

0 Comments

Դասը վարում է ոստիկանը

4/25/2014

0 Comments

 
Изображение
 Ապրիլի 25-ին ՀՀ բոլոր դպրոցներում համաժամանակյա հանդիպում էր ոստիկանության աշխատակիցների հետ: Նախաձեռնությունը բխում էր անհրաժեշտությունից: Այսօր երեխան բավականաչափ իրազեկված է կյանքում տեղ գտած բացասական երևույթների մասին: Որպես վաղվա քաղաքացիական հասարակության լիարժեք անդամ` աշակերտն այսօրվանից պետք է ինֆորմացված լինի իր իրավունքների և պարտականությունների մասին: Աշակերտը պետք է զերծ մնա շրջապատի պատահական շփումներից և ազդեցություններից: 
 Ֆ. Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոցում դասը վարեց ոստիկանը: Նրա վարած դասը համեմված էր կյանքից վերցրած դրվագներով, որոնք երեխաները լսում էին կլանված: Աշակերտները նաև ունեին շատ հարցեր, որոնց սպառիչ պատասխանները ակնկալում էին ստանալ ոստիկանից:
«Ի՞նչպես կարելի է ոստիկան դառնալ, դժվար չէ՞ ոստիկանի աշխատանքը: Ի՞նչ անվանի ոստիկաններ են եղել, որո՞նք են նրանց կյանքի հետաքրքիր իրավիճակները և վերջապես հանցանքի և զանցանքի մասին»:
Դասը վարող ոստիկանը գոհ էր հանդիպման արդյունքից: Նա նշեց, որ իրենք էլ ամեն հանդիպման ժամանակ նկատում են աշակետների մասնակցության ակտիվացումը, հետաքրքրությունների լայն շրջանակը և գրագետ հարցադրումներն ու հայեցի խոսքը:
 Անչափ շնորհակալ ենք նման դասի համար: Նման դասերը շատ կարևոր են դեռահաության շրջանը հաղթահարող աշակերտների աշխարհայացքի ձևավորման համար:



0 Comments

Սեմինար

4/24/2014

0 Comments

 
Изображение
Ապրիլի 23-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում անցկացվեց սեմինար <<Ներառական կրթություն>> թեմայի շուրջ:
 Ներառական կրթությունը հանրակրթության զարգացման գործընթաց է, որը ենթադրում է կրթության մատչելիություն բոլորի համար, երեխաների ամենատարբեր կարիքների բավարարմանն ուղղված բոլոր տեսակի միջոցների ապահովում, ինչը հանրակրթական դպրոց մտնելու այցեքարտ է ընձեռնում հատուկ կարիքներ ունեցող երեխաներին:
 Սեմինարը վարեց Ռ. Սամվելյանը, որը նոր էր վերադարձել  Իզրաելում անցկացված սեմինարներց, իր հետ բերելով նոր գաղափարներ, մեթոդներ, մոտեցումներ:
Սեմինարին ներկա էին Գայանե Սողոմոնյանը, Սուսաննա Թադևոսյանը, Երևանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ:

0 Comments

Կոմիտաս 145

4/21/2014

0 Comments

 
Изображение
Երևանի հ. 150 հիմնական դպրոցում տեղի ունեցած  Կոմիտասի 145 ամյակին նվիրված միջոցառումը հայեցի դաստիարակության, ազգային ավանդույթների պահպանման մի յուրօրինակ դաս էր:
Ազգը մեծ է իր մեծերով, իսկԿոմիտասը հայազգի անկրկնելի մեծերից է ,այն զարկերակներից, որով հավերժորեն սնվում է հայ ժողովուրդը:
Միջոցառման սկզբում հնչած կոմիտասյան երգի ելևէջները տարածվեցին դահլիճում՝ փոթորկելով ունկնդրի էությունը ազնվության, կարոտի, հույսի, ազատության և «չկեռանալով» ապրելու տենչով: Իրենց խոսքում աշակերտները հաստատուն կերպով շեշտեցին, որԿոմիտասն այն ձնծաղիկն էր, որ իրենով գարուն բերեց, ջերմացրեց ու ապրեցրեց մեզ՝ դառնալով երաժշտության Մեստոպ Մաշտոց:
Միջոցառումը ևս մեկ անգամ փաստեց՝ Կոմիտասի երգը լսելիս հայն ավելի է մարդանում, իսկ մարդը՝ ավելի հայանում: Միջոցառումը կազմակերպել էր  հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա. Լալազարյանը 5-րդ ա դասարանում: 



0 Comments

Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառում

4/15/2014

0 Comments

 
Изображение
2014 թ. ապրիլի 15-ին Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված «Սուրբ Հարության» տոնին:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի IIա աշակերտները, որը կազմակերպել էր դասարանի դասվար է. Մանուկյանը: Միջոցառմանը ներկա էին  հոգևոր հովիվ տեր  Կարապետը, դպրոցի տնօրենություը, ուսուցիչներ և աշակերտներ:

Միջոցառման ավարտից հետո տեր Կարապետը  կատարեց դպրոցի Օրհնության կարգ:


0 Comments

Շաբաթօյակը հ.150 հիմնական դպրոցում

4/13/2014

0 Comments

 
Изображение
Երևանի քաղաքապետարանի կողմից ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված էր համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը, որից անմասն չմնաց նաև Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցը:

0 Comments

9-րդ բ դասարանի անակնկալը

4/8/2014

0 Comments

 
Изображение
 Ապրիլի 7-ը  մայրության ու գեղեցկության տոնն է: Շնորհավորելով մեր բոլոր մայրերին ու կանանց, քույրերին ու դուստրերին, մաղթենք, որ ամբողջ տարին առիթ ունենանք սքանչանալու նրանց գորովով ու սիրով, նրանց հմայքով ու գեղեցկությամբ, բայց և հարկ եղած դեպքում` նրանց ցուցաբերած կամքով ու կորովով:
Երևանի Ֆ. Նանսենի անվան N150 հիմնական դպրոցի 9-րդ  դասարանի աշակերտները ապրիլի 7-ի առթիվ մի շարք  անակնկալներ էին պատրասնել իրենց ուսուցիչների համար:

0 Comments

    Archives

    July 2014
    May 2014
    April 2014
    March 2014
    February 2014
    January 2014
    December 2013
    November 2013
    October 2013
    September 2013

    Categories

    All

Powered by Create your own unique website with customizable templates.