ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

 Ամփոփիչ դաս  տեխնոլոգիա առարկայից

10/30/2013

0 Comments

 
Изображение
  2գ դասարանում  ամփոփիչ դաս էր  տեխնոլոգիա առարկայից, << Դետալների միացում>>  թեմայով :
 Հետաքրքիր և յուրօրինակ դաս անցկացվեց: Աշակերտները ներկայացրել էին գեղեցիկ կոմպոզիցիաներ: Աշխատանքները պատրասվել էին դասապրոցեսի ժամանակ: Ուսուցչուհին դրվատանքի և խրախուսանքի խոսքեր հղեց աշակերտներին`  իրենց լավ և հարուստ աշխատանքի համար:
  Աշնանային յուրօրինակ կոլորիտ-ցուցահանդես ստեղծվեց ամբողջ դասաժամին:

0 Comments

Հանդիպում ավագ դպրոցի հետ

10/23/2013

0 Comments

 
Изображение
 Հոկտեմբերի 18-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում հ. 198 ավագ դպրոցի տնօրեն Ա. Թորոսյանի հետ: Հանդիպման նպատակն էր հիմնական դպրոցի աշակերտներին ներկայացնել ավագ դպրոցի կրթկան ծրագրերին և ուսուցման նպատակներին: Ներկայացվեց դպրոցում հոսքային դասարանների առկայության մասին, որոնք նպաստում են աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը: 

0 Comments

«Ա տառի շնորհանդեսը» Ֆ. Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոցում

10/23/2013

0 Comments

 
Изображение
  Սույն թվականի հոկտեմբերի 18-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում իրական տոն էր կազմակերպվել առաջին դասարանցիների համար:Աշակերտները սովորում էին հայոց այբուբենի «Ա» տառը: Այդ իրադարձության առթիվ ներկայացան դաս- միջոցառմամբ՝ նվիրված մեսրոպատառ Ա-ին: Աշակերտները արտասանեցին, առաջարկեցին հանելուկներ,անտառի բնակիչները, արևածաղիկը  դիմավորեցին Այբուբենը գլխավորող Ա տառին:Այնուհետև դասերից հետո դպրոցի բակում 1-ին դասարանցիները զբաղվեցին կավճանկարչությամբ, որտեղ նկարեցին Ա տառը և  նկարներ, որոնք  սկսվում են Ա տառով:






            

0 Comments

Դաս-միջոցառում

10/23/2013

0 Comments

 
Изображение
    Հոկտեմբերի 17-ին Ֆ. նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի դահլիճը նորից լեփ լեցուն էր: Այս անգամ միջոցառուը նվիրված էր Самуил Яковлевич Маршак-ի   "Сказка о глупом мышонке"  հեքիաթի ստեղծման 90-ամյակին: Միջոցառումը կազմակերպել էին ռուսաց լեզվի ուսուցչուհիներ Դ. Պետրոսյանը, Ն. Խաչատրյանը 4դ դասարանում: 

0 Comments

Էրեբունի-Երևանի 2795 ամյակը

10/12/2013

0 Comments

 
Изображение
    Հոկտեմբերի 11-ին և 12-ին նշվում է Էրեբունի-Երևանի 2795 ամյակը:
 Երևանի Ֆ.Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոցի կազմակերպիչ Ա. Սահակյանը Երևանի ծննդյան 2795-ամյա հոբելյանի առթիվ տոնական տրամադրություն էր ստեղծել դպրոցում: Ա/խ-ը, Ա. Սահակյանի գլխավորությամբ, պատրաստել էին գեղեցիկ պաստառներ, որը յուրահատուկ տոնական շունչ էր ստեղծել դպրոցում: Հոկտեմբերի 11-ին 3-րդ դասաժամի  15 րոպեն ամբողջ դպրոցում հայտարարված էր դաս՝  նվինած Էրաբունի-Երևանին: Ա/խ-ի անդամները այցելեցին բոլոր դասարանները և կարդացին պատմական տեղեկատվություններ: Դասամիջոցներին հնչում էր երաժշտություն Երևանի մասին, որը հայրենասիրություն էր ներշնչում աշակերտներին:

0 Comments

ЭТО ГОРДОЕ ИМЯ УЧИТЕЛЬ!

10/8/2013

0 Comments

 
Изображение
    Երևանի Ֆ.Նանսենի անվան հիմնական դպրոցում միջոցառումները՝ նվիրված ուսուցչի  օրվան տևեց մի քանի օր:
    Այսօր ռուսաց լեզվի  մ/մ-ն կազմակերպել էր մի հրաշալի միջոցառում՝ նվիրված ուսուցչի օրվան:

0 Comments

Ուսուցչի օրը 150 հիմնական դպրոցում 

10/4/2013

1 Comment

 
Изображение
Ամեն մարդ էլ... ունի սիրած ուսուցիչ, 
Հանճարն անգամ... Ուսուցիչ է ունեցել: 
Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:- 
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:


     Այսօր Ուսուցչի տոնն է, որ նշվում է ողջ աշխարհում:Այժմ Ուսուցչի օրն ընդգրկված է ՄԱԿ-ի կողմից նշվող միջազգային օրերի ցանկում, և 100-ից ավելի պետություններ այն ամեն տարի նշում են։
  Հայաստանում Ուսուցչի օրը, որը նաև արդեն տոն է դարձել մինչև վերջերս նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Սակայն խորհրդարանի կողմից ընդունված «ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծի համապատասխան, պաշտոնական տոնացույցում ամրագրվեց հոկտեմբերի 5-ը:
    Երևանի Ֆ. Նանսենի անվան դպրոցում մեծ շուքով և ոգևորությամբ նշվեց  Ուսուցչի տոնը: 9ա, 9բ դասարանները և աշակերտական խորհուրդը անակնկալ էին պատրաստել  ամբողջ  դպրոցի  մանկավարժական կոլեկտիվի համար: Նրանք իրենց պատրաստած բացիկներով, ասմունքով  ու մաղթանքներով շնորհավորեցին և մեծարեցին իրենց դասավանդող ուսուցիչներին և դպրոցի տնօրենությանը:


Ուսուցչի օրը  9ա դասարանում

Ուսուցչի օրը  9բ  դասարանում

Աշակերտական խորհրդի կազմակերպած անակնկալը

1 Comment

Երաժշտության միջազգային օր

10/1/2013

0 Comments

 
Изображение
   Հոկտեմբերի 1-ը Երաժշտության միջազգային օրն է: 
 1975 թվականի հոկտեմբերի 1-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշում կայացրեց այսուհետ  հոկտեմբերի 1-ը նշել իբրև երաժշտության միջազգային օր:   
 Մեր դպրոցում երաժշտության օրը նույնպես նշվեց:  Երգ-երաժշտության ուսուցչուհի Գ. Հովհաննիսյանը  4ա դասարանում   անցկացրեց մի հրաշալի դաս՝ նվիրված երաժշտության օրվան:
   Երաժշտությունը երբեք չի հնանում, չի ծերանում. այն մեզ թույլ է տալիս ոչ միայն քայլել ժամանակի հետ, այլ նաև հայացք   նետել մեր ապագային,զգալ   ներկա պահի տևողությունը...
                                                                                                                                                                  
                                                                                                                                               ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ ԵՐԱԺՇՏԱՍԵՐ

0 Comments

    Archives

    July 2014
    May 2014
    April 2014
    March 2014
    February 2014
    January 2014
    December 2013
    November 2013
    October 2013
    September 2013

    Categories

    All

Powered by Create your own unique website with customizable templates.