Ֆ Նանսենի անվան 150 հիմն դպրոց
  • 2017-2018 ուստարի
  • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2012-2013 ուստարի >
      • 2013-2014ուստարի >
        • 2011-2012 ուստարի
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • Պատկերասրահ
    • Ֆոտոսրահ
    • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական անկյուն
    • Աշակերտական խորհուրդ
    • Ծնողական խորհուրդ
    • Մեր շնորհալիները
  • Մանկավարժի անկյուն
    • Մեթոդական նյութեր
    • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Հայտարարություններ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս
  • Այց ատոմակայան

Վերջին դաս

5/24/2014

0 Comments

 
Изображение
 Ինչպես Հանրապետության բոլոր դպրոցներում, այնպես էլ Երևանի հ. 150 հիմնական դպրոցում մեկնարկեց «Վերջին դաս»  միջոցառումը:Դպրոցին հրաժեշտ էին տալիս IXա և IXբ դասարանի աշակերտները   /դասղեկներ` Մ. Մարտիրոսյան, Գ. Հովհաննիսյան/:
Եղանակային բարենպաստ պայմանները հնարավորություն ընձեռեցին նաև այդ դասարանների «Վերջին դաս» արարողությունը պատշաճ մակարդակով անցկացնելու համար: 
Վաղ առավոտյան շրջանավարտները իրենց ներկայությամբ զարդարեցին դպրոցի` նախօրոք տոնականորեն զարդարված հրապարակը, այնտեղ դիմավորեցին դպրոցի պատվավոր հյուրերին, առաջին դասարանցիների հետ կատարեցին արդեն ավանդույթ դառձած ծառատունկը, առանցկացրեցին <<Ֆլեշ մոբ>>: 
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի ուսուցչական կոլեկտիվը, ծնողներ, պատվավոր հյուրեր:Դպրոց էր հյուրընկալվել նաև սպորտի նախարար Գաբրիել Ղազարյանը, որի շրջանավարտն էր եղել նաև ինքը:Նախարար Ղազարյանը գոհունակությամբ դիտել է հանդիսավոր միջոցառումը, որի ավարտից հետո իր ողջույնի խոսքն է ուղղել շրջանավարտներին և մանկավարժներին:Գաբրիել Ղազարյանը շրջել է դպրոցում, ծանոթացել պայմաններին և իր գոհունակությունը հայտնել, որ դպրոցը նորոգված է, խնամված և կոկիկ վիճակում:  Շրջանավարտները անկեղծ խոսքերով հայտնեցին իրենց շնորհակալությունը, բարձրաձայնեցին հիշարժան դեպքեր, հումորային դիպվածներ կապված թե իրենց և թե ուսուցիչների հետ:
 Երեկոյան շրջանավարտները իրեն միջոցառումը շարունակեցին հրապարակում: Այնտեղ նրանք նույնպես հնարավորություն ունեցան բեմահարթակից  շնորհակալական խոսքեր ուղղել  իրենց ուսուցիչներին և ծնողներին:

0 Comments

Հրաժեշտի և հանդիպման ակնթարթ

5/20/2014

0 Comments

 
Изображение
 Մայիսի 20-ին Երևանի հ. 150 հիմնական դպրոցի դահլիճում  թևածում էր բարձր, տոնական տրամադրություն: 4-րդ  դասարանի աշակերտները մեծ ոգևորությամբ նշում էին իրենց տարրական դասարանը ավարտելու իրադարձությունը:  IV-ի ա, բ, գ, դ, ե, դասարանների 120 աշակերտ բեմում էին: Նրանք բեմահարթակից ներկայացրեցին մի ցերեկույթ, որն իր մեջ ամփոփում էր երգն ու պարը՝ պարուրելով հանդիսատեսին հուզիչ խոսքերով և բառերով: Միջոցառման խորագիրն արդեն խոսուն էր՝  <<Հրաժեշտի  և հանդիպման ակնթարթ>>: Միջոցառմանը մասնակցում էին նաև  երեխաներ, որոնք նոր ուսումնական տարում պետք է դառնան առաջին դասարանցիներ:

0 Comments

Ազգային հպարտություն

5/20/2014

0 Comments

 
Изображение
  <<Դպրոց կենտրոնների միության>>  նախաձեռնությամբ դպրոցների 8-րդ դասարանների դասղեկներին հանձնարարված էր անցկացնել դասղեկի ժամ  <<Ազգային հպարտություն>> թեմայով: Այդ ծրագրի շրջանակներում Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում մայիսի 19-ին իրականացվեց  դասղեկի ամփոփիչ  ժամ, որին  մասնակցեցին   1-9-րդ  դասարանները՝ նախապես ընտրելով համապատասխան թեմա: Սա ևս մեկ հնարավորություն էր ազգային արժեքները գնահատելու, հպարտության զգացումը և ապրումները վերաիմաստավորելու համար: Աշակերտների նախաձեռնությամբ  իբրև ազգային արժեքներ ընտրվել էին և′ մշակութային, և′ բնական, և′ պետական, և′ քաղաքացիական արժեքներ: 



0 Comments

Երգի փառատոն

5/15/2014

0 Comments

 
Изображение
  Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում արդեն ավանդույթ է դարձել ուսումնական տարին ավարտել երգի փառատոնով: 
 Երգի փառատոնին յուրաքանչյուր դասարան  ներկայացնում է մեկ հայրենասիրական երգ և գեղեցիկ բեմականացված պար:
  Մայիսի 14-ին երգի փառատոնին մասնակցում էին տարրական դասարանի աշակերտները:
 Դահլիճում թևածում էր ուրախ, տոնական տրամադրություն: Աշակերտները իրենց ելույթը եզրափակեցին մանկության մասին գեղեցիկ երգով: Ներկաները դահլիճից հեռացան մեծ տպավորություններով, իրենց հետ տանելով բազում գեղեցիկ պահեր:



0 Comments

Երգի փառատոն

5/10/2014

0 Comments

 
Изображение
  Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի դահլիճում  մայիսի 8-ին  անցկացվեց   երգի փառատոն՝ «Մայիս հաղթանակների ամիս...» խորագրով:  Փառատոնին մասնակցեցին  5-8-րդ դասարանի բոլոր աշակերտները: Յուրաքանչյուր դասարան կատարեց մեկ հայրենասիրական երգ և պար, որը ընտրել էին աշակերտները:
  Փառատոնի վերջում դպրոցի տնօրեն Մ. Հայրապետյանը <<Տարվա լավագույն աշակերտ>> մրցանակներ հանձնեց VIա դասարանի աշակերտուհի Անդրեանա Մկրտչյանին և IXբ դասարանի աշակերտուհի Լաուրա Սիմյանին, որոնց ընտրել էին ուսուցիչները փակ քվեարկության արդյունքում: Դպրոցի տնօրենի կողմից խրախուսվեց նաև VIIբ դասարանի աշակերտ Զարեի Մոհամմադ  Մեհդին:

0 Comments

Праздник БУКВАРЯ

5/7/2014

0 Comments

 
Изображение
 Մայիսի 7-ին  Երևանի Ֆ. Նանսենի  անվան N150 հիմնական դպրոցի  IIա, IIգ դասարաններում տեղի ունեցավ միջոցառում` "Праздник БУКВАРЯ!" խորագրով:
 Միջոցառման նպատակն էր ցուցադրել աշակերտների գիտելիքները, հմտությունները և կարողությունները, լայնացնել երեխաների աշխարհայացքը, դաստիարակել ընկերասիրություն, կոլեկտիվի զգացողություն, սեր դեպի ռուսաց լեզուն, ծանոթացնել ռուսական մշակույթին, ավանդույթներին և բանահյուսությանը:
Դասարանը ձևավորված էր գեղեցիկ նկարներով, պատկերազարդ տառերով, փուչիկներով:
Միջոցառման ընթացքում երեխաները մաքուր և սահուն արտասանեցին բանաստեղծություններ դասագրքի, տառերի, ուսման մասին, երգեցին ռուսական մանկական երգերից:
 Միջոցառումն անցավ ջերմ, ուրախ և հետաքրքիր մթնոլորտում: 


0 Comments

    Archives

    July 2014
    May 2014
    April 2014
    March 2014
    February 2014
    January 2014
    December 2013
    November 2013
    October 2013
    September 2013

    Categories

    All

Powered by
✕