ԵՐԵՎԱՆԻ Ֆ. ՆԱՆՍԵՆԻ ԱՆՎԱՆ Հ.150 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ
  • Պետական փաստաթղթեր
  • Դպրոցի պատմությունը
    • Աշխատակազմ
    • Դասասենյակներ
    • Դպրոցի հիմնը
  • Ներառական կրթություն
  • 2018-2019 ուստարի
    • 2015-2016 ուստարի
    • 2014-2015ուստարի
    • 2013-2014ուստարի
    • 2012-2013 ուստարի
    • 2011-2012 ուստարի
  • Ֆոտոսրահ
  • Տեսասրահ
  • Դպրոցական անկյուն
  • Միջոցառումներ
  • Էլեկտրոնային թերթ
  • Աշակերտական խորհուրդ
  • Ծնողական խորհուրդ
  • Մեր շնորհալիները
  • Կրթական ռեսուրսներ
  • Կապ
  • Նկարներ 2012-2013
  • Երգի փառատոն
  • Վերջին դաս

Տոնական տրամադրություն մեր դպրոցում

12/25/2013

0 Comments

 
Изображение
  Երևանի Ֆ. Նանսենի անվան հ.150 հիմնական դպրոցում տոնական տրամադրություն է տիրում: Տոնական տրամադրությունը սկսվել էր դեռ դպրոցի արտաքին տեսքի ձևավորումից: Ձևավորման աշխատանքներին մեծ սիրով ու եռանդով մասնակցեցին ուսուցչները, ծնողները և դպրոցի սաները:
 Այսօր դպրոցում կրկեսային ներկայացում էր, որը դիտեցին 1-6-րդ դասարանի աշակերտները:Կրկեսային ծրագիրը  հետաքրքիր էր և տոնական, որը աշխույժություն և հետաքրքիր պահեր պարգևեց դպրոցի սաներին:

0 Comments

Նորարական դաս մաթեմատիկայից՝ 2ա դասարանում

12/17/2013

0 Comments

 
Изображение
   Թույլ տալով երեխան մի քիչ շարժվի` կնվիրի 10 րոպե ուշադրություն: Օգտագործելով աշխույժ 10 րոպեն, ապա մի ամբողջ շաբաթվա ՙչարչարանքից՚ ավելի արդյունավետ կլինի: Այս ամենին նպաստում է  ժամանակակից ուսուցման ձևերից՝ էլեկտրոնային դասը: 
 Ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման տեմպը,  ուսուցման ժամանակակից մեթոդները,   սովորողների անընդհատ ինքնակրթության և զարգացման անհրաժեշտությունը պարտադրում է ուսուցման գործընթացում կիրառել այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք բարձրացնում են կրթության արդյունավետությունը և որակը, նպաստում են միջառարկայական կապերի ամրապնդմանը՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և առարկայական ծրագրերի ինտեգրման եղանակով: Այս                                                                                                    պահանջների բավարարման նպաստում է էլեկտրոնային դասերը:

0 Comments

 Հանդիպում <<Ներառական կրթություն>> ծրագրում  ընդգրկված աշակերտների ծնողների հետ 

12/11/2013

0 Comments

 
Picture
 Դեկտեմբերի 10-ին Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի տնօենության և բազմամասնագիտական թիմի կողմից  անցկացվեց ժողով <<Ներառականկրթություն>>  ծրագրում ընդգրկված 1-ին դասարանցիների ծնողների հետ: Արդյունքում քննարկվեցին օրակարգում ընտրված հետևյալ հարցերը` ներկայացնել 1-ին կիսամյակում կատարված աշխատանքները, ձեռքբերումները ըստ ԱՈՒՊ-ների և աշխատանքի ընթացքում առաջացած խնդիրները, ծնողական պարտականությունները, առաջարկություններ բազմամասնագիտական թիմի և ծնողների կողմից: 

0 Comments

Էլեկտրոնային  դաս  մայրենիից  2ա դասարանում

12/10/2013

0 Comments

 
Изображение
     Ուսումնական գործընթացում ինքնուրույն դատողություններ, կարծիքներ արտահայտելու, ինքնադրսևորվելու, սեփական մտքերը վերարտադրելու ունակությունների  խթանման ժամանակակից մոտեցումներից մեկը էլեկտրոնային դասն է:
     2 §ա¦ դասարանում անցկացվեց էլեկտրոնային դաս՝  §Հարուստն ու հովիվն¦ թեմայով: Ամրապնդման դասը ծառայում էր ակտիվացնել աշակերտի §քնած¦ ունակությունների  §արթնացնելուն¦:


0 Comments

Հաշմանդամների միջազգային օր

12/3/2013

0 Comments

 
Изображение
     1992թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ին նշվում է Հաշմանդամների միջազգային օրը: Օրվա նպատակն է հասարակությանը իրազեկել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հուզող խնդիրների մասին:
  Երևանի Ֆ. Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցում 2003 թվականից միչև օրս  իրականացվում է <<Ներառական կրթություն>>`  սկզբում <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության հետ, արդյունքում  2004 թ-ից դպրոցը ԿԳՆ-ի կողմից ճանաչվեց <<Ներառական կրթություն>>  իրականացնող փորձարարական դպրոց: 2007 թ-ին դպրոցը ճանաչվեց որպես <<Ներառական կրթություն>> ռեսուրս  կենտրոն: Դպրոցում գործում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությամբ ու դաստիարակությամբ զբաղվող <<Մենք բոլորս հավասար ենք>> խումբը, որի կազմում ընդգրկված են դպրոցի ծնողներ, լոգոպեդներ, հոգեբաններ, ուսուցիչներ և աշակերտներ: Դեկտեմբերի 3-ին դպրոցի մանկավարժական կոլեկտիվի և ծնողների կողմից իրականացվեց  միջոցառում հաշմանդամների արժանապատվությունը և իրավունքները պաշտպանելու, նրանց վիճակը բարելավելու և միաժամանակ նրանց հասարակության լիարժեք անդամ դարձնելու ուղղությամբ:
 

0 Comments

    Archives

    July 2014
    May 2014
    April 2014
    March 2014
    February 2014
    January 2014
    December 2013
    November 2013
    October 2013
    September 2013

    Categories

    All

Powered by Create your own unique website with customizable templates.