Սեպտեմբերի 20-ին Նոր Նորքի թաղապետարանը կազմակերպել էր միջոցառում` նվիրված ՀՀ անկախության օրվան: Միջոցառմանը մասնակցել ենԵրևանի Ֆ.Նանսենի անվան հ. 150 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները:
Այսօր Հայաստանի Անկախության օրն է: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը քվեարկեց հանուն Հայաստանի անկախ ապագայի: Այդ նույն օրն էլ Հայաստանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց ԽՍՀՄ-ից անկախանալու և անկախ պետություն ստեղծելու մասին: Սեպտեմբերի 20-ին 7ա դասարանում դասղեկի ժամ էր, դասը նվիրված էր անկախության 22-ամյակին: Դասարանի դասղեկ Մ. Գրիգորյանը, որը պատմության մասնագետ է մեծ հպարտությամբ և ոգևորությամբ աշակերտներին պատմեց, թե ինչպես անկախացավ մեր երկիրը: Աշակերտները մեծ ուշադրությամբ լսեցին դասը, տվեցին հարցեր, դասարանը լցված էր հայրենասիրական ոգով: Դասի ժամանակ ցուցադրվեց նաև շնորհանդես: 2013-2014 ուսումնական տարվա մեկնարկը տրված է: Սեպտեմբերի մեկն է, հ. 150 հիմնական դպրոցը իր հյուրընկալ դռներն է բացել աշակերտների և ծնողների առջև:Դպրոցի բակում հավաքվել են դպրոցի սաները, ուսուցիչները, ծնողները:Դպրոցի բակում են նաև առաջին դասարան ընդունված աշակերտները` հետաքրքրաշարժ փայլուն աչիկներով: Դպրոցում արդեն ավանդույթ է դարձել սեպտեմբերի 1-ին գովասանագրերի բաշխման արարողությունը:Օրն իր հետ բերել էր բազմաթիվ շնորհավորանքներ, բարեմաղթանքներ: |
Archives
July 2014
Categories |